Սոցիալական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.26-0.29 WTI - 69.50+0.17
COMEX:  GOLD - 2641.20+0.48 SILVER - 31.26-0.64
COMEX:  PLATINUM - 979.30+0.16
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155.06+0.53 EUR/GBP - 1.0589-0.07
FOREX:  EUR/USD - 1.0589-0.07 GBP/USD - 1.2678-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43268.94-0.28 NASDAQ - 18987.47+1.04
STOCKS US: S&P 500 - 5916.98+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8099.02-0.13 CAC40 - 7229.64-0.67
STOCKS EUR:  DAX - 19060.31-0.67
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
Ուղեցույց՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում դիմումներ ներկայացնելու վերաբերյալ
18/07/2024 11:40
Կիսվել

Ուղեցույց՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում դիմումներ ներկայացնելու վերաբերյալ

Ինչպես տեղեկացրել ենք՝ հուլիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։

Հիշեցնենք, որ այս բաղադրիչի շրջանակում առցանց դիմում կարող են ներկայացնել անհատական բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցող և հետևյալ պայմաններին բավարարող շահառուները՝

  •  2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,
  • զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները,
  • ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://housing.socservice.am/

ՔԱՅԼ 2․ Ընտրել «Անհատական բնակելի տան կառուցում» պատուհանը, ապա սեղմել «Դիմել» կոճակի վրա։

ՔԱՅԼ 3. Առաջարկվող տարբերակներից անհրաժեշտ է ընտրել այն թիրախային խումբը, որին պատկանում է դիմողի ընտանիքը։ Այնուհետև ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգին և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալուց հետո պետք է նշել «Կարդացել եմ» կոճակը։

ՔԱՅԼ 4․ Այնուհետև համակարգը կառաջարկի ուսումնասիրել, ապա ընտրել բնակելի տների կառուցման օրինակելի նախագծերից որևէ մեկը և սեղմել «Հաջորդ» կոճակի վրա։

ՔԱՅԼ 5․ «Դիմումատուի տվյալներ» բաժնում անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, ապա նշել անուն, ազգանուն և սեղմել «Նույնականանալ» կոճակի վրա։

ՔԱՅԼ 6․ Նույնականացումից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի դիմումատուի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և հաշվառման հասցեն, որից հետո կպահանջվի լրացնել կոնտակտային տվյալներ՝ բջջային հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։

ՔԱՅԼ 7․ Այնուհետև, անձի հաշվառման և փաստացի բնակության հասցեները համընկնելու դեպքում, դիմումատուն կարող է նշել «Այո» տարբերակը և անցնել հաջորդ դաշտերի լրացմանը։ Իսկ եթե հաշվառման հասցեն և փաստացի բնակության հասցեն չեն համընկնում, ապա ընտրելով «Ոչ» տարբերակը՝ անձը կարող է լրացնել իր փաստացի բնակության հասցեն։

ՔԱՅԼ 8․ «Ավելացնել ընտանիքի անդամ» կոճակի վրա սեղմելիս դիմումատուն հնարավորություն ունի նշել իր ընտանիքի անդամներին` լրացնելով անձնական տվյալներ։ Ընտանիքի անդամին հաջողությամբ նույնականացնելուց հետո՝ համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի անձի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները։ Այնուհետև համակարգը կպահանջի նշել ազգակցական կապը դիմողի նկատմամբ, ապա ընտրել փաստացի բնակության վայրի վերաբերյալ հարցի պատասխանը։

ՔԱՅԼ 9․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է կատարել համապատասխան դաշտում նշում՝ հավաստելով, որ լրացված տվյալները ճշգրիտ են և սեղմել «Հաստատել» կոճակը։ Դիմումի՝ հաջողությամբ մուտքագրվելու վերաբերյալ ծանուցումը շահառուն կստանա անմիջապես։ Եթե կան դաշտեր, որոնք ամբողջական լրացված չեն, ապա «Հաստատել» կոճակը սեղմելուն պես՝ հարթակի համապատասխան դաշտերում կհայտնվեն նշումներ և դիմումատուն կկարողանա վերանայել իր մուտքագրած տվյալները։

ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

*-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,

նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04