Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Ներփակված աշխարհից՝ այլ իրականություն. 18-ամյա համագործակցություն՝ հաջողության պատմություններով
31/10/2024 15:29
Կիսվել

Ներփակված աշխարհից՝ այլ իրականություն. 18-ամյա համագործակցություն՝ հաջողության պատմություններով

Մասնագետների երկարատև ու տիտանական աշխատանք, ընտանիքների հետ համագործակցություն և ինչպես ակնկալվող, այնպես էլ երբեմն անսպասելի հաջողություններ: Աուտիզմով անձանց՝ իրենց ներփակված աշխարհից մեկ այլ իրականություն տանելը մասնագետների առաջնահերթ ձգտումներից է: 19-ամյա Դավիթ Ղազարյանը «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաներից է: Նրա բացառիկ ունակություններն այս կենտրոնում բացահայտել են, երբ նկատել են, թե նա ինչպես է երգերն անսովոր արագությամբ յուրացնում և նմանակում: Ֆենոմենալ հիշողություն և բացառիկ լսողություն ունեցող Դավիթը կենտրոն հրավիրված կիպրահայ երգիչ Յուրի Մելիքովի հետ վոկալի դասընթաց է անցել: Սիրում է հատկապես Չելենտանոյի երգացանկը: Նրան նմանակելու հարցում այնքան արհեստավարժ է, որ կենտրոնում Դավիթին երբեմն իտալացի երգչի անվամբ էլ դիմում են: Տեսանյութն այստեղ

Աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող երեխաներն ու դեռահասներն այստեղ հատուկ, տարիքային, լավագույն փորձի վրա հիմնված թերապիա և մասնագիտական ուսուցում են անցնում: Կենտրոնն ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»: Այստեղ ստեղծվում են նրանց հետագա զարգացման և հասարակության մեջ ինտեգրվելու հիմքեր՝ աշխատանքի հետագա հնարավորություններով: Էրգոթերապիա, երաժշտաթերապիա, արտթերապիա… գործադրվում են բոլոր ջանքերը՝ կենտրոն հաճախողներին սոցիալացնելու համար: Ցանկացած առաջընթաց կարևոր ձեռքբերում է, որին հասնում են մասնագետների նվիրման և նրանց վստահող կազմակերպությունների աջակցության շնորհիվ:

«Յուրաքանչյուր հաջողված պատմություն մեզ համար մեծ հաղթանակ է: Մենք բազում հաջողված պատմություններ ունենք: Դա, իհարկե, մեր մասնագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, բայց, այնուամենայնիվ, առանց աջակցության այն չէր կարող լինել: Ուզում եմ կարևորել Viva-ի աջակցությունը, որը շարունակական է, ունի երկար տարիների պատմություն: Այս աջակցությունն արդեն միայն նյութական աջակցություն չէ, այն սիրո և հոգատարության դրսևորում է», – ասել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:

Viva-ն երկար տարիներ աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին: Ընկերությունը 18 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 մլն դրամ: «Իմ ուղին» իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում 200 երեխա, ևս 12-ը միացել են Արցախից: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական համալիր ծրագիր, որը ներառում է խոսքի զարգացում, արվեստ, ավազաթերապիա և շատ ավելին:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11