Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ժամը մեկ Հայաստանում գրանցվում է 4 ծնունդ և 3 մահ. ՀՀ բնութագրական ցուցանիշները՝ 100 մարդու հաշվարկով
07/01/2025 14:13
Կիսվել

Ժամը մեկ Հայաստանում գրանցվում է 4 ծնունդ և 3 մահ. ՀՀ բնութագրական ցուցանիշները՝ 100 մարդու հաշվարկով

ՀՀ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 100 մարդու հաշվարկով մեր երկրի բնութագրական որոշ ցուցանիշներ:

Եվ այսպես, 100 բնակչի հաշվարկով կանայք գերակշռում են՝ 53 կին, 47 տղամարդ հարաբերակցությամբ:

100-ից 64-ը քաղաքաբնակ է, 36-ը՝ գյուղաբնակ: Ընդ որում՝ 100-ից 37-ը բնակվում է մայրաքաղաքում, 63-ը՝ մարզերում:

98-ը հայ է, 2-ն՝ այլազգի, որից 96-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, իսկ 4-ը՝ այլադավան:

Ժամը մեկ Հայաստանում գրանցվում է 4 ծնունդ և 3 մահ: Իսկ 100 բնակչի հաշվով 20-ը երեխա է, 60-ը՝ աշխատանքային տարիքի անձ, 20-ը՝ կենսաթոշակային տարիքի:

100 մարդուց 15 տարին լրացած անձանցից 62-ն ամուսնացած է, 38-ը՝ ոչ: 100-ից 99-ը գրաճանաչ է, իսկ բարձրագույն կրթություն ունի 25-ը:

ՀՀ 100 բնակչի 23.7%-ն աղքատ է, որից 1.1%-ը՝ ծայրահեղ: 6-ը հաշվառված հաշմանդամ է, 16-ը՝ կենսաթոշակառու, 5-ը ստացել է ընտանեկան նպաստ, 3-ը՝ սոցիալական:

100-ից 21-ը հաճախել է թատրոն, 13-ը՝ գրադարանի ընթերցող է:

100 տնային տնտեսությունից գրեթե 100-ն էլ ունի էլեկտրամատակարարում ու ջեռուցում, 88-ը՝ կենտրոնական գազամատակարարում, 96-ը՝ կենտրոնացված ջրամատակարարման համակարգի հասանելիություն: 100 տնային տնտեսությունից 99-ն ունի բջջային հեռախոս, սառնարան, հեռուստացույց: Համակարգիչ ունի 100-ից 37 տնտեսություն, ինտերնետի հասանելությունը՝ 80-ը:

100 մարդու հաշվով բջջային կապի 134 ակտիվ բաժանորդագրություն կա, իսկ 83-ն ունի շարժական լայնաշերտ ինտերնետի հասանելիություն:

Այժմ զբաղվածության մասին: 15-74 տարեկան 100 մարդուց 88-ը զբաղված է, 12-ը՝ գործազուրկ: Զբաղվածներից 56-ը տղամարդ է, 44-ը՝ կին, իսկ գործազրկության համատեքստում իրավիճակը հակառակն է. 100 բնակչից 53-ը տղամարդ է, 47-ը կին:

100-ից 66-ը վարձու աշխատող է, 34-ը՝ ոչ վարձու: Պետական հատվածում աշխատում է 100-ից 23-ը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41