Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «HOLLYWOOD NON-STOP» ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
13/05/2013 21:21
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «HOLLYWOOD NON-STOP» ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ Մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս, որին մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը և Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Բանախոսները տեղեկացրել են, որ մայիսի 15-ին և 16-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը հովանավորում է նաև «Hollywood Non-Stop» համերգային նախագիծը։ «Hollywood Non-Stop»-ի գործընկերն է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Համերգային ծրագիրն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

«Hollywood Non-Stop»-ն ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիների ներկայացում է։ Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո և Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» և այլ կինոնկարների սաունդթրեքերը։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների կատարման թույլտվությունը հատուկ ձեռք է բերվել ֆիլմերի արտադրողներից:

«Hollywood Non-Stop»-ը ծրագիրն արդեն վայելում է հանդիսատեսի սերը։ Այն մեկնարկել է 2012 թվականին և ներկայացվել երևանյան ութ բուհում, որտեղ ավելի քան 6000 ուսանող է ունկնդրել հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։

2013 թվականին «Hollywood Non-Stop»-ը ներկայացվել է նաև հանրապետության մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։ Այս բոլոր քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները՝ բարձր գնահատելով ինչպես հոլիվուդյան ֆիլմերի մեղեդիների կատարումները, այնպես էլ դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու Երիտասարդական նվագախմբի ջանքերը։ 

Այս համատեղ ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն:

Այսուհետև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08