Սոցիալական

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 386.00-0.50
EUR BUY - 435.00+1.00 EUR SELL - 443.00+3.00
OIL:  BRENT - 64.89+1.55 WTI - 62.87+0.72
COMEX:  GOLD - 3361.50+1.66 SILVER - 34.25+3.32
COMEX:  PLATINUM - 1058.70+1.12
LME:  ALUMINIUM - 2444.00-0.99 COPPER - 9498.00-0.70
LME:  NICKEL - 15237.00+1.51 TIN - 30406.00-3.89
LME:  LEAD - 1958.00-1.24 ZINC - 2620.00-2.49
FOREX:  USD/JPY - 143.14-0.03 EUR/GBP - 1.1418+0.14
FOREX:  EUR/USD - 1.1418+0.14 GBP/USD - 1.3514-0.17
STOCKS RUS:  RTSI - 1126.53-0.62
STOCKS US: DOW JONES - 42305.48+0.08 NASDAQ - 19242.61+0.67
STOCKS US: S&P 500 - 5935.94+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 37470.67-1.30 TOPIX - 2777.29-0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 23157.97-0.57 SSEC - 3347.49+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8774.26+0.02 CAC40 - 7737.20-0.19
STOCKS EUR:  DAX - 23930.67-0.28
02/06/2025  CBA:  USD - 383.95+0.01 GBP - 519.48+2.24
02/06/2025  CBA:  EURO - 438.24+3.35
02/06/2025  CBA:  GOLD - 40459-429 SILVER - 408.35-111.59
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխությունների մասին
03/06/2025 12:25
Կիսվել

Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխությունների մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և իր ընտանիքի անդամների համար հաշվետու տարում կատարված սոցիալական՝ կրթական և առողջապահական ծախսերի մասով։

Ինչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում

Եթե սոցիալական ծախսի դիմաց վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով, ապա դրա դիմաց հայտարարատու անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ ծառայություն մատուցողին սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցներից կատարված լինելու մասին հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։ Կարևոր է իմանալ, որ այս դեպքում սոցիալական ծախսը հատուցվում է, եթե այն կատարվել է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։

Անհրաժեշտ է նաև  իմանալ, որ 2025 թվականի հունիսի 1-ից սկսած՝ ֆիզիկական անձը կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում, եթե սոցիալական ծախսը կատարվել է անմիջապես իր կողմից, այլ ոչ թե իր միջոցների հաշվին։

Մեկ այլ փոփոխությամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները համայնքների անունից կարող են դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր՝ համայնքների պատվերով իրենց կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով։

Եթե աշխատողի կամ նրա ընտանիքի համար առողջության ապահովագրական փաթեթը ձեռք է բերել գործատուն, սակայն ապահովագրավճարի մասով նա հայտարարատու աշխատողից ստացել է հատուցում, ապա աշխատողը կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ իր տրամադրած գումարի մասով։ Կարևոր է իմանալ, որ այս պարագայում գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվում է տեղեկանք՝ ապահովագրավճարի մասով աշխատողից հատուցում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա ընկերությունը հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում գործատուի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող նշելով հայտարարատուի տվյալները։

Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման  կարգով սոցիալական փաթեթի շահառուներից բացի, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայ­մաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմա­կերպությունների աշխատողները (ՀՀ կառավարության 2014 թ մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետով հաս­տատ­ված N1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետ) ևս առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։ Ինչպես սոցիալական փաթեթի շահառուները, այնպես էլ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողները, ատամնաբուժական ծառայությունների մասով, կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից իրենց և /կամ ընտանիքի անդամի համար։

02/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.95
+0.01
Եվրո (EUR)
438.24
+3.35
Ռուբլի (RUR)
4.8546
-0.0214
Լարի (GEL)
140.59
+0.03
40459
-429
Արծաթ
408.35
-111.59