Սոցիալական

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 444.00+1.00 EUR SELL - 450.00+2.00
OIL:  BRENT - 67.48-1.11 WTI - 64.01-0.30
COMEX:  GOLD - 3516.10+1.31 SILVER - 40.26+3.13
COMEX:  PLATINUM - 1370.30+0.82
LME:  ALUMINIUM - 2638.00+0.51 COPPER - 9837.00+0.41
LME:  NICKEL - 15285.00+1.23 TIN - 34198.00+1.15
LME:  LEAD - 1988.00-0.35 ZINC - 2813.50-0.16
FOREX:  USD/JPY - 147.02+0.05 EUR/GBP - 1.1684+0.20
FOREX:  EUR/USD - 1.1684+0.20 GBP/USD - 1.3503+0.07
STOCKS RUS:  RTSI - 1137.00-0.51
STOCKS US: DOW JONES - 45544.88-0.20 NASDAQ - 21455.55-1.15
STOCKS US: S&P 500 - 6460.26-0.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 42718.47-0.26 TOPIX - 3075.18-0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25077.62+0.32 SSEC - 3857.93+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9187.34-0.32 CAC40 - 7703.90-0.76
STOCKS EUR:  DAX - 23902.21-0.57
29/08/2025  CBA:  USD - 382.52-0.45 GBP - 514.87-2.98
29/08/2025  CBA:  EURO - 446.29-0.71
29/08/2025  CBA:  GOLD - 41908+336 SILVER - 478.83+8.3
Ներդրվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ
01/09/2025 15:01
Կիսվել

Ներդրվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ

Սեպտեմբերի 1-ից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման ու վճարման ամբողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։

Պետական եկամուտների կոմիտեն, Առողջապահության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, ներդրել է նպաստների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ։

Նոր փոփոխությամբ՝ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման և փակման վերաբերյալ տվյալները բժշկական հաստատությունը Միասնական սոցիալական ծառայությանը կներկայացնի էլեկտրոնային եղանակով։ Այնուհետև տվյալ տեղեկատվությունը կփոխանցվի Պետական եկամուտների կոմիտե՝ արտացոլվելով Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի նորաստեղծ «Նպաստներ» էջում։ Աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տվյալները գործատուին հասանելի կլինեն այդ էջի միջոցով։

Իսկ անաշխատունակության թերթիկը փակվելուց հետո, Կոմիտեի կողմից փոխանցված համապատասխան տեղեկատվության հիման վրա, Միասնական սոցիալական ծառայությունն առանձին-առանձին կհաշվարկի՝ թե գործատուի կողմից վճարվելիք գումարի չափը, թե՝ պետության։ Այդ տեղեկատվությունը ևս կարտացոլվի «Նպաստներ» էջում։ Գործատուն, հիմք ընդունելով այդ հաշվարկը, պարտավոր է իր կողմից վճարման ենթակա նպաստը վճարել առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում և այն արտացոլել եկամտային հարկի ամսական հաշվարկում։

Նոր համակարգի շնորհիվ համապատասխան պետական մարմինների միջև տվյալների փոխանցումը կկատարվի ինքնաշխատ։ Արդյունքում՝ քաղաքացին իր գործատուին ժամանակավոր անաշխատունակության թերթիկն առձեռն ներկայացնելու անհրաժեշտություն չի ունենա, իսկ գործատուն ստիպված չի լինի որոշակի ընթացակարգերից ելնելով՝ այցելել համապատասխան գերատեսչություններ։

29/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.52
-0.45
Եվրո (EUR)
446.29
-0.71
Ռուբլի (RUR)
4.7613
-0.0085
Լարի (GEL)
141.92
-0.26
41908
+336
Արծաթ
478.83
+8.3