
Ֆինանսական գրագիտություն և տեխնոլոգիական կրթություն․ Իդրամի և IDBank-ի համագործակցությունը Feminno-ի հետ
Ֆինանսական գրագիտության արշավի շրջանակներում այս անգամ հանդիպումը վեբինարի ձևաչափով էր՝ Feminno ՀԿ-ի «STEM խթանման մրցանակաբաշխություն 2025» ծրագրի մասնակից շուրջ 200 դպրոցահասակ աղջիկների համար։
Հիշեցնենք, որ STEM ծրագիրն իրականացնում է «Ֆեմիննո» մշակութա-նորարարական ՀԿ-ն, որը ստեղծվել է որպես ՏՏ և գիտության, տեխնոլոգիայի, ճարտարապետության ու մաթեմատիկայի ոլորտներում կանանց ներգրավվածությունը խթանող հարթակ։
Ինտերակտիվ դասընթացի շրջանակներում ներկայացվեցին Ֆինանսական գրագիտության հիմունքները, արդյունավետ խնայելու եղանակները, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանված լինելու կանոնները։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացան նաև Իդրամ Ջունիոր հավելվածի հետ։
«Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ