Սոցիալական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 450.00-0.50
OIL:  BRENT - 65.72-0.73 WTI - 62.12-0.64
COMEX:  GOLD - 3891.50+0.04 SILVER - 47.32+0.00
COMEX:  PLATINUM - 1597.50-0.77
LME:  ALUMINIUM - 2688.50+0.30 COPPER - 10379.00+1.08
LME:  NICKEL - 15184.00-0.33 TIN - 36013.00+1.70
LME:  LEAD - 2010.50+1.11 ZINC - 2987.50+0.93
FOREX:  USD/JPY - 147.12-0.55 EUR/GBP - 1.1733-0.07
FOREX:  EUR/USD - 1.1733-0.07 GBP/USD - 1.3472+0.22
STOCKS RUS:  RTSI - 1023.28-0.05
STOCKS US: DOW JONES - 46441.10+0.09 NASDAQ - 22755.16+0.42
STOCKS US: S&P 500 - 6711.20+0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 44936.73+0.87 TOPIX - 3087.40-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 27287.12+1.61 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9446.43+1.03 CAC40 - 7966.95+0.90
STOCKS EUR:  DAX - 24113.62+0.98
02/10/2025  CBA:  USD - 383.34+0.6 GBP - 516.82+1.19
02/10/2025  CBA:  EURO - 450.5+1.7
02/10/2025  CBA:  GOLD - 47721+649 SILVER - 582.71+14.51
IDBank-ի ֆինանսավորմամբ Սվարանց գյուղը մանկապարտեզ կունենա․ «Կողք կողքի» ծրագիրը շարունակվում է
02/10/2025 17:35
Կիսվել

IDBank-ի ֆինանսավորմամբ Սվարանց գյուղը մանկապարտեզ կունենա․ «Կողք կողքի» ծրագիրը շարունակվում է

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզի Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում՝ արցախցի 20 ընտանիք վերաբնակեցնելու համար։ Թաղամասի համար նախատեսված 4 հեկտար հողը հիմնադրամին հատկացրել է Տաթևի համայնքապետարանը։ Ծրագիրը հաջողելու ամենակարևոր պայմանը, ըստ պատասխանատուների, մարդկանց համար հարմարավետություն ստեղծելն է, որպեսզի մնան գյուղում ու շարունակեն հայրենիքում կառուցել իրենց ապագան։

Այս նպատակով հիմնադրամը ծրագիրը սկսել է Սվարանցում ենթակառուցվածքներ ստեղծելով, որոնց շարքում իր ուրույն ու կարևոր նշանակությունն ունի մանկապարտեզը։ Նշենք, որ բնակավայրը մակապարտեզ երբեք չի ունեցել, անգամ խորհրդային տարիներին, երբ գյուղը դեռ առատ բնակեցված էր։ Հենց մանկապարտեզի ստեղծման ծախսերն էլ իր վրա ամբողջությամբ վերցրեց IDBank-ը՝ «Կողք կողքի» ծրագրի շրջանակում տրամադրելով 10 000 000 ՀՀ դրամ։

Մանկապարտեզը տեղակայվելու է վերանորոգված համայնքային կենտրոնի երկրորդ հարկում, որին կից կլինի նաև խոհանոց ու սանհանգույց։ Մանկապարտեզը կունենա ուսուցման, խաղի ու քնի գոտիներ՝ համապատասխան տարիքային գույքով ու հարմարություններով, խաղային գոտիով փափուկ հատակ,  երեխաների հարմար նախատեսված այլ հարմարություններ։

Բացի այն, որ «Կողք կողքի» ծրագիրը միտված է աջակցելու Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, այս համագործակցությամբ IDBank-ը կյանքի է կոչում նաև իր Սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից մեկի՝ մարզերի զարգացման քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ IDBank-ի Սոցիալական պատասխանատվության «Կողք կողքի» ծրագիրը մեկնարկել է 2024-ին և այս ընթացքում իրականացրել տարբեր միջոցառումներ՝ ուղղված կրթության միջոցով արցախցիների աշխատանքի հնարավորությանն ու կրթության խրախուսմանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

02/10/2025
դրամ
Դոլար (USD)
383.34
+0.6
Եվրո (EUR)
450.5
+1.7
Ռուբլի (RUR)
4.6984
+0.0189
Լարի (GEL)
140.8
+0.11
47721
+649
Արծաթ
582.71
+14.51