Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Սլավոնական համալսարանին տրամադրվել է 5 մլն դրամի սարքավորում
31/10/2013 17:46
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Սլավոնական համալսարանին տրամադրվել է 5 մլն դրամի սարքավորում

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համակարգչային սենյակը համալրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես նվիրատվություն տրամադրված` «Home-Zone Turbo» սակագնային պլանով գերարագ ինտերնետ ապահովող 3G/Wi-Fi երթուղիչով, 10 համակարգչով, ինչպես նաև ինտերակտիվ գրատախտակով՝ իր լուսարձակով և լազերային տպիչով: Համալսարանին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է շուրջ 5 մլն դրամի սարքավորում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում Wi-Fi անկյուններ ու հանգույցներ, ինչպես նաև համակարգչային լսարաններ ստեղծելու գաղափարը նպատակ ունի օգնելու բուհերին իրենց ուսանողների և դասախոսական անձնակազմի համար ստեղծել իրապես «անսահմանափակ» հաղորդակցության հնարավորություն: Wi-Fi տեխնոլոգիան համարվում է կրթական հաստատությունում շարժական արագ ինտերնետ հասանելիություն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

«Մեր ցանկությունն է, որ Հայաստանի բուհերը չզիջեն աշխարհի առաջավոր համալսարաններին թե՛ տեխնիկական հագեցվածության, և թե՛ կրթության որակի առումներով: Wi-Fi-ը համարվում է ինտերնետ հասանելիության ապահովման առաջնային միջոց: Այսօր Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները հասանելի դարձնելու առումով: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բուհերին` կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58