Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բուժհաստատությունները համալրվել են նորագույն սարքավորումներով
04/11/2013 17:16
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բուժհաստատությունները համալրվել են նորագույն սարքավորումներով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր հատուկ սեմինար` Հայաստանի 9 բուժհաստատությունների նեոնատոլոգների համար: Սեմինարի նպատակը բուժանձնակազմին հատուկ նեոնատալ խնամքի սարքավորումների և սարքերի օգտագործման հմտություններ և գիտելիքներ հաղորդելն էր: Շնչառական այս սարքավորումներն անհրաժեշտ են թե նախքան ծնունդը, և թե ծնվելուց հետո բարդությունների դեպքում մանուկների կյանքը փրկելու համար:

Սեմինարին մասնակցել են Վեդիի, Սիսիանի, Գյումրիի, Կապանի ծննդատների, ինչպես նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, Նոր Նորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատների և համապատասխան բաժանմունքների մասնագետները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և բրիտանական BirthLink ՀԿ-ի համագործակցության արդյունքում նշված մարզերում և մայրաքաղաքում գործող ծննդատներն ու բաժանմունքները համալրվել են հետևյալ սարքերով և սարքավորումներով՝ անմիջապես ծննդից հետո ջերմության ապահովման և վերակենդանացման՝ արտացոլող ջերմապահովման սարք, պղպջակային CPAP, քթային ճանապարհով բարձր հոսքով շնչառական համակարգեր, հեղուկների երակային ներարկման պոմպ, պուլսօքսիմետր, թթվածնային թերապիայի սարք:

Ծննդատներին և ծննդօգնության բաժանմունքներին տրամադրվել են նշված սարքավորումների և սարքերի տարբեր կոմպլեկտներ՝ կախված տվյալ բուժհաստատության կարիքներից:

Այս ծրագրի ներդրման բազմաթիվ դրական արդյունքները դեռ կգնահատվեն մոտակա տարիների ընթացքում: Այսպես օրինակ, շնչառական թերապիայի ոչ ինվազիվ մեթոդների ներմուծումը CPAP-ի տեսքով ամբողջությամբ փոխել է անհասների թոքային հիվանդությունների բուժման մոտեցումները: Նոր մեթոդները և ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս խուսափել այնպիսի վտանգավոր և թանկարժեք մեթոդներից, ինչպիսիք են ինտուբացիան և թոքերի արհեստական օդափոխումը, որոնք շատ լավ հայտնի է, որ կարող են ոչ միայն թոքերի վնասման պատճառ դառնալ, այլ նաև բացասական ազդեցություն ունենալ նորածինների հետագա հոգեշարժողական զարգացման վրա:  

«Արդեն վեց տարի մենք իրականացնում ենք այս նախագիծը, և դրա փորձարարական իրականացումը ցույց տվեց, որ նորածնային հասակում մահացության դեպքերի ցուցանիշը նվազել է: Birthlink-ի հետ համագործակցության արդյունքում մենք կարողացել ենք սարքավորումներ տրամադրել տարբեր մարզերի և Երևանի ծննդատներին, ինչպես նաև դասընթացներ կազմակերպել բուժաշխատողների համար: Արդեն իսկ ակնհայտ է, որ նախաձեռնությունը չափազանց կարևոր է՝ տարբեր բարդություններից և հիվանդություններից մանուկների կյանքը փրկելու առումով: Մենք չենք կարող մնալ դիտորդի դերում, երբ նորածինների կյանքը շարունակում է վտանգված մնալ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նորածնային մահացությանը վերաբերող համաշխարհային վիճակագրությունը խոսուն փաստ է առ այն, որ նեոնատալ խնամքի ծրագիր իրականացնելն անհրաժեշտություն է:  Այսպես՝ կյանքի առաջին տարվա ընթացքում մահանում է ավելի քան 4 միլիոն երեխա: Մահացության դեպքերի երեք քառորդը գրանցվում է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ավելի քան մեկ միլիոնը՝ առաջին օրվա ընթացքում:

Տրամադրված սարքավորումները նախատեսված են ծնվելուց հետո առողջական խնդիրներ ունեցող և ցածր քաշով նորածինների կենսաապահովման համար, ինչը հնարավորություն է տալիս կայունացնելու նրանց վիճակը` նախքան Երևանի կամ մարզկենտրոնի բուժհաստատություններ նրանց տեղափոխելը: Նաև հնարավոր կլինի հասնել նրան, որ շատ դեպքերում երեխային տեղափոխելու կարիք չառաջանա: Ծրագրի շնորհիվ բուժհաստատություններն արդեն բավարար թվով անհրաժեշտ սարքավորումներ և գիտելիքներ ունեն` մահվան գրանցվող ցուցանիշը զգալիորեն կրճատելու համար:

Ընդհանուր առմամբ՝ այս տարի բուժհաստատություններին տրամադրվել են մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ նեոնատալ ինտենսիվ խնամքի սարքեր և սարքավորումներ:  

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52