Իլոն Մասկն առաջարկել է ԱՄՆ բնակչությանը չեկերով վճարումներ կատարել՝ գործազրկության դեմ պայքարի համար
Իլոն Մասկն ԱՄՆ կառավարությանը լուծում է առաջարկել՝ արհեստական բանականության պատճառով գործազրկության հետևանքները մեղմելու նպատակով։
«Դաշնային կառավարության կողմից տրամադրվող չեկերի ձևով ունիվերսալ բարձր եկամուտը լավագույն միջոցն է ԱԲ-ի առաջացրած գործազրկության դեմ պայքարելու համար», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Financial Times թերթը հայտնել էր, որ ամերիկյան խոշոր կորպորացիաները հայտարարել են ավելի քան 52 հազար աշխատատեղերի կրճատման ծրագրերի մասին, ինչն ուժեղացնում է ԱՄՆ-ում աշխատանքի շուկայի դանդաղման վերաբերյալ մտավախությունները՝ տնտեսական անորոշության և արհեստական բանականության արագացված ներդրման պայմաններում։
