Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվասել-ՄՏՍ. բնակարանային պատշաճ պայմաններ` անապահով  ևս 25 ընտանիքի համար
11/04/2014 14:00
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. բնակարանային պատշաճ պայմաններ` անապահով ևս 25 ընտանիքի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» հայտարարում են բնակարանաշինության ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հովանավորվող ծրագրի պաշտոնական բացումը կայացել է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում: Համագործակցող կողմերը համատեղ կառուցման աշխատանքներ են իրականացրել գյուղում: Սոցիալական ծրագրի նպատակը  անապահով ընտանիքներին աջակցելն է` իրենց տները կառուցելու և վերանորոգելու գործում: Դրա շահառուները են Տավուշի և Արմավիրի մարզերի սահմանամերձ գյուղերի անապահով 25 ընտանիքները:
 
Այսօր Հայաստանի սահմանամերձ գյուղերը ճգնաժամային այնպիսի վտանգի առջև են, ինչպիսիք են տնազրկությունը, աշխատատեղերի սղությունը, որոնք էլ իրենց հերթին դառնում են արտագաղթի պատճառ:  Կա նաև ցածր բնական վերարտադրողականության խնդիր, ինչը վտանգում է գյուղերի գոյությունը: Սահմանամերձ գյուղերին աջակցելու, առկա վտանգները նվազեցնելու, Հայաստանի սահմանամերձ տարածքներում ապրելու և ընտանիք պահելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն. դրամի ներդրում: իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է իրականացնել այդ ծրագիրը, որի նպատակը  սահմանամերձ գյուղերի 10 ընտանիքի օգնելն է` իրենց կիսակառույց տների շինարարությունն ավարտելու և 15 ընտանիքի՝ վերանորոգելու հարցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմի համագործակցությունը սկսվել է դեռևս 2007թ.-ին և եղել է արդյունավետ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության և նվիրման շնորհիվ, արդեն 25 ընտանիք վայելում է հարմարավետ տանիքի տակ ապրելու  երջանկությունը: Այս երկար և արգասաբեր համագործակցության շնորհիվ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայուն սոցիալական ներդրում է կատարում Հայաստանի համայնքների պահպանման և զարգացման գործում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ դրսևորմամբ ` ընկերությունը ստանձնել է տնազրկությունը Հայաստանում վերացնելու առաքելության մի մասը:

«Սահմանագծին ապրող այս մարդիկ ևս մեր երկրի սահմանները պահողն են, և մենք պետք է ձեռք մեկնենք նրանց՝ օգնելով բարելավել իրենց կյանքի որակը: Այս տան շարվող պատերի յուրաքանչյուր քար և բարձրացող ամեն մի տանիք հանդիսանում են մեր երկրի հենասյունը: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ մենք իրականություն ենք դարձնում այս մարդկանց երազանքը. վերջապես ավարտին հասցնել կիսակառույց տների կառուցումը և զավակներին ապահով և բարեկարգ պայմաններում մեծացնելու հնարավորություն ստանալ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունը երկար տարիների փորձով է հաստատել իր արդյունավետությունը՝ բազմաթիվ ընտանիքների կյանքում իրապես փոփոխություն մտցնելով: Սա մի յուրօրինակ համագործակցություն է, որի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է. պատասխանատվություն առ համայնքներ, պատասխանատվություն առ ընտանիքներ, որոնք ապրում են մեր կողքին, որոնք մեր հասարակության մի մասնիկն են, ինչպես և մեզանից յուրաքանչյուրը: Այս նոր ծրագրով նախատեսվում է աջակցել սահմանամերձ համայնքներում ապրող 25 ընտանիքների, որը ավելի լավ կենսամակարդակ փնտրելու համար Հայաստանից չհեռանալու հնարավորություն կտա նրանց՝ նպաստելով նաև պետության սահմանների անվտանգության պահպանմանը»,-ասաց Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52