Սոցիալական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին
17/04/2014 16:28
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին

Կայացման ճանապարհը միշտ ավելի հեշտ է, երբ ստեղծագործական կոլեկտիվի կողքին լինում են հավատարիմ, աջակցող գործընկերներ: Գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար 2010թ-ից այդպիսին է նվագախմբի գլխավոր գործընկերը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են նվագախմբի ձեռքբերումները, իրականացված ծրագրերը, ինչպես նաև անելիքները ընթացիկ տարվա ընթացքում:   

«Ի դեմս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, երկիրն ունի կայացած, ձևավորված հանդիսատես ունեցող անսամբլ, որը հասցրել է մասնակցել տարբեր փառատոնների և արդեն կատարողական զգալի փորձ է կուտակել՝ ստեղծելով տարբեր շրջանների և ոճերի ստեղծագործությունների ընդգրկուն նվագացանկ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է աջակցել խոստումնալից նվագախմբին՝ հայ երաժիշտների սահուն սերնդափոխությունն ու երաժշտական հարուստ ավանդույթների փոխանցումն ապահովելու նպատակով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանը:

«Չափազանց հաճելի է տեսնել, որ մեր աշխատանքը գնահատվում է. երիտասարդները մշտապես զգում են իրենց այնքա՜ն անհրաժեշտ աջակցությունը: Մենք շարունակելու ենք ստեղծագործել նույն խանդավառությամբ, զարգանալու ենք և պատվով ներկայացնելու հայ կատարողական արվեստը արտասահմանյան մեծ բեմերում…»,-նշել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Ասուլիսն սկսվել է անակնկալ ֆլեշմոբով. նվագախումբը կատարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ազդանշան-մեղեդին (Jingle):

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ նվագախումբը հնարավորություն է ունեցել համագործակցել ժամանակակից երաժշտական աշխարհի մեծ վարպետների հետ և հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացնել և՛ Հայաստանում, և՛ երկրի սահմաններից դուրս: Այս համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել նորարարական ծրագրեր: Մասնավորապես` Hollywood Non-Stop համերգաշարը, որի շրջանակներում Երիտասարդականը հայ հանդիսատեսին է ներկայացրել հոլիվուդյան հայտնի ֆիլմերի կինո երաժշտություն՝ ժամանակակից  մշակումներով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորել է նաև նվագախմբի` մարտի 17-ից 24-ը կայացած հերթական հյուրախաղը: Գլխավոր գործընկերոջ շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Ալ Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Սա մեծ իրադարձություն էր հայկական իրականության համար, քանի որ փառատոնի 20-ամյա պատմության մեջ առաջին անգամ որպես պաշտոնական նվագախումբ է ներկայացել հայաստանյան նվագախումբը: Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդականը համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի, Ջանլուկա Մարչիանոյի, Անտոնիո Մենեսեսի և այլոց մասնակցությամբ հանդիսատեսին է ներկայացրել դասական երաժշտության լավագույն օրինակներ: Կայացած չորս համերգներն ունեցել են աննախադեպ հաջողություն և՛ հանդիսատեսի, և՛ երաժշտական քննադատների շրջանում: Դրանք լայնորեն լուսաբանվել են ԶԼՄ-ներով և արժանացել դրական արձագանքի:

Վստահաբար, գլխավոր գործընկերոջ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դեռ հետաքրքիր ծրագրեր կներկայացնի հավատարիմ երկրպագուների իր լսարանին:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6