Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Օրանժ Արմենիա. աջակցություն աուտիզմով երեխաներին
16/05/2014 15:13
Կիսվել

Օրանժ Արմենիա. աջակցություն աուտիզմով երեխաներին

Այսօր Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ներկայացրեցին «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում 2014 թվականի պլանները: «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ին՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերմանը, աջակցել աուտիզմով երեխաներին և նրանց ծնողներին խնդրին առնչվող բոլոր հարցերում և ներդնել աուտիզմի ախտորոշման ու բուժման ժամանակակից միջոցներ:

«Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի կարևոր նպատակներից է աուտիզմով երեխաների ինտեգրումը հասարակություն՝ վերջիններիս ընձեռելով  մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություններ: Ծրագրի շրջանակներում անցյալ տարի առաջին անգամ Երևանի ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում կազմակերպվել է աուտիզմով երեխայի մասնագիտական կրթություն, որին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

«Արդեն չորս տարի է, ինչ մենք համագործակցում ենք «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ: Այս համագործակցության շրջանակներում մեր կարևորագույն նպատակներից մեկն է ստեղծել աուտիզմով երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ միջավայր, որը կնպաստի այս երեխաների լիարժեք ինտեգրմանը հասարակություն, կօգնի նրանց ծնողներին, ինչպես նաև աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման համար առավել կատարելագործված միջոցներ հասանելի կդարձնի խնդրի հետ անմիջականորեն առնչվող բուժանձնակազմին և կնպաստի նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը:», – ասաց Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

2014 թվականին «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում աուտիզմով և հաղորդակցման այլ խանգարումներով երեխաների համար նախատեսվում է ստեղծել ինտեգրված ծառայությունների մի համապարփակ համայնքային մոդել: Մալաթիա- Սեբաստիա համայնքի մանկապարտեզն ու դպրոցը  կհամապատասխանեցվեն  նման երեխաների կարիքներին՝ համալրվելով անհրաժեշտ պարագաներով, համապատասխան գիտելիքներ և փորձ փոխանցելով աուտիզմով երեխաների կրթական գործընթացում ներգրավված դաստիարակներին և մանկավարժներին:

Աուտիզմով երեխաների մասնագիտական կրթության կազմակերպման նպատակով Հայաստանում առաջին անգամ 2013թ. մեկնարկած ծրագիրն այս տարի ևս կունենա շարունակություն և կարի բաժնում սովորող երիտասարդն արդեն մասնագիտական պրակտիկան կանցնի արտադրամասում, որտեղ էլ այնուհետև կընդունվի աշխատանքի: Ջանքեր չեն խնայվի նաև այս երեխաների կրթական գործընթացում այլ հաստատություններ ներգրավելու համար:   

«Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ ծրագիրն ամեն տարի ամփոփում է մեծ արդյունքներ և նոր խնդիրներ  է դնում  աուտիզմով երեխաների և երիտասարդների կյանքի որակի բարելավման, հասարակության ինտեգրման գործում: Ծրագրի կարևոր ձեռքբերումներից եմ համարում Հայաստանում պիլոտային եղանակով մեկնարկած աուտիզմով երեխաների մասնագիտական կրթության ներդրման ծրագիրը, որի հաջողությանը այսօր բոլորս միասին ականատես ենք լինում: Այս ծրագիրը հնարավորություն կտա աուտիզմով երեխաների ինքնուրույնության, սոցիալական ապահովության, հասարակությանը լիիրավ անդամագրվելուն: Մյուս կարևոր ձեռքբերումը համայնքային առողջապահական-կրթական մոդելի ներդրման և զարգացման ծրագիրն է, որը կարևոր նշանակություն ունի խնդրի շուրջ համակարգային մոտեցման և ռազմավարության ձևավորմանը:  Հուսով եմ, որ ծրագիրը շարունակական կլինի և հնարավորություն կընձեռի Հայաստանում աուտիզմով երեխաների  բարօրությանը», նշեց «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի նախագահ Արա Բաբլոյանը:       

2012 թվականին «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկան համալրվել և կահավորվել է համապատասխան վերականգնողական պարագաներով: Պոլիկլինիկայի ողջ բուժանձնակազմի համար «ԱրԲեՍ» առողջության և ցերեկային խնամքի կենտրոնի կողմից կազմակերպվել են հատուկ դասընթացներ: Այս տարի ևս ծրագրի շրջանակներում կշարունակվի պոլիկլինիկայի բուժանձնակազմի վերապատրաստման և համապատասխան պարագաներով կահավորման գործընթացը:

Ավանդույթի համաձայն 2014 ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի մայրերի և խնամակալների ուղեկցությամբ աուտիզմով և հաղորդակցման այլ խանգարումներով 16 երեխաների 14-օրյա հանգիստն Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11