Սոցիալական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Beeline աշխատակիցները՝ կամավոր դոնորներ
30/06/2014 19:03
Կիսվել

Beeline աշխատակիցները՝ կամավոր դոնորներ

Ավելի քան երեսուն Beeline  աշխատակից մասնակցեցին դոնորների կամավոր ակցիային։ 2014թ–ի հունիսի 26-ին և 27-ին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն»–ում Beeline աշխատակիցները հանձնեցին արյուն Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին օգնելու համար։

«Դոնորական ակցիային մասնակցելը դա խիստ անձնական և կամավոր որոշում է, և ես հերթական անգամ հպարտանում եմ Beeline–ի աշխատակազմով արագ արձագանքման և ակցիային մասնակցելու համար։ Ես լիովին կիսում եմ մեր աշխատակիցներից մեկի այն տեսակետն, ով արյուն հանձնելուց հետո ինձ ասաց, որ աշխատանքային օրն այսօր խորհրդանշական է և լի դրական զգացմունքներով,  քանի որ դու կարողացար փրկել ինչ–որ մեկի կյանքը»,–նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Իր հերթին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն»–ի արյան ծառայության գծով փոխտնօրեն Մարինա Քամալյանը շնորհակալություն հայտնեց Beeline աշխատակիցներին հանձնելով նրանց արյան կամավոր դոնորության կրծքանշան։ Նա ասաց, որ ընկերությունը դարձել է Երևանում դոնոր շարժման զարգացման մեծ օգնական՝ նշելով, որ ակցիայի շրջանակում հավաքված արյունն արդեն իսկ հանձնվել է Արյունաբանական կենտրոնի հիվանդներին։

Արյան ծառայության գծով փոխտնօրենի խոսքերով, առանց առողջությանը վնաս պատճառելու յուրաքանչյուր դոնորից միաժամանակ կարելի է վերցնել 400մլ. արյուն, որը կարելի է կրկնել տարեկան 1-2 անգամ։ Երկիրին արյան փոխներարկման կարիքները հոգալու համար, անհրաժեշտ է, որ 1000 մարդուց 40–ը կանոնավոր հանձնեն արյուն։ «Այսօր Հայաստանում կա մոտ 12 հազար մշտական դոնոր, որոնցից միայն 4.7 տոկոսն է հանձնում արյուն կամավոր»,– ասաց Մարինա Քամալյանը։

Նշենք, որ Beeline–ի աշխատակիցները կանոնավոր կերպով մասնակցում են արյան հանձնման կամավոր ակցիային։ Որպես կանոն, նման ակցիաներն ընկերությունում անց են կացվում տարին մեկ անգամ։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57