Beeline. Ծաղկաձորում ավարտվեց միջազգային երիտասարդական ֆորումը
«Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնը» հուլիսի 14–20-ը Ծաղկաձորում կազմակերպել էր միջազգային երիտասարդական ֆորում, որին մասնակցում են ներկայացուցիչներ 8 երկրից:
Միջոցառումը ներառված է արևելյան գործընկերության ծրագրի մեջ և հովանավորվում է Եվրահանձնաժողովի կողմից։ «ԱրմենՏել» ընկերությունը նույնպես աջակցել է միջոցառման իրակակացմանը՝ ֆորումի մասնակիցների համար հասանելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաները և բարձրորակ ինտերնետ կապը։
«Թվային տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անաբաժանելի մասը. անհրաժեշտ պայման աշխատանքում և շփման մեջ: Beeline շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքն ինտերնետ ծառայությունների շուկայում, և որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր փորձում է կյանքը դարձնել ավելի լավը։ Մենք ուրախ ենք աջակցել նման միջոցառումների իրականացմանը՝ օգտագործելով ամենաժամանակակից լուծումները»,– նշեց Հայաստանում Beeline Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Նմանատիպ ծրագրեր իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլև մասնակից այլ երկրներում, այդ թվում` Մոլդովայում, Իտալիայում, Վրաստանում և այլուր։ Ծրագիրը լայն հնարավորություն է տալիս երիտասարդներին շփվել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, իրականացնել փորձի փոխանակում, ձեռք բերել նոր ընկերներ»,-նշեց Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի նախագահ Արմեն Հայրումյան։
Նշենք, որ ֆորումը նվիրված է երիտասարդության սոցիալական իրավունքների իրազեկմանը հիմնված Եվրոպայի սոցիալական խարտիայի դրույթների վրա։