Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎիվաՍել-ՄՏՍ. Երևանում կայացել է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) տարածաշրջանային 3-րդ համաժողովը
24/10/2014 17:23
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Երևանում կայացել է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) տարածաշրջանային 3-րդ համաժողովը

Հայաստանի ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության կողմից կազմակերպվող  ամենամյա համաժողովը նպատակ ունի  ուսումնասիրելու տարածաշրջանի արդի ՄՌ մարտահրավերները և ներկայացնելու դրանց հնարավոր լուծումները: Ավանդական դարձած համաժողովում այս տարի ներկայացվել են ՄՌ համաշխարհային չափորոշիչները, ուսումնասիրության արդյունքները  և տարածաշրջանում ՄՌ մասնագիտության նկատմամբ որակական որոշակի պահանջներ ներկայացնելու անհրաժեշտությունը:

Համաժողովում հետաքրքիր ելույթներով են ներկայացել տարածաշրջանի ՄՌ առաջատար մասնագետները, ինչպես նաև  Եվրոպական ՄՌ ասոցիացիայից (EAPM), ՄՌ սերտիֆիկացման ինստիտուտից (HRCI), «Մայլսթոնս («Milestones») և «Թոմ Հանթ» («Tom Hunt») ընկերություններից հրավիրված հատուկ հյուրերը:

Տարածաշրջանում ՄՌ մասնագիտության ստանդարտացմանն ուղղված այս համաժողովում  ՄՌ սերտիֆիկացման ինստիտուտի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր, ինչը հայաստանցի մասնագետներին հնարավորություն կընձեռի ստանալու միջազգային ճանաչում և հեղինակություն վայելող` Մարդկային ռեսուրսների բիզնես մասնագետի (HRBP), Մարդկային ռեսուրսների կառավարիչի  (HRMP) և այլ մասնագիտական որակավորումներ:

Պայմանագիրը նախատեսում է նաև ՄՌ որակավորման քննության նախապատրաստման  դասընթացներ, որոնք իրականացնելու են ՄՌ սերտիֆիկացման ինստիտուտի պաշտոնական գործընկերը` «Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը:  Դասընթացները կազմակերպվելու են՝  ՄՌ սերտիֆիկացման պլանավորման ընկերության (HRCP) նյութերով և ծրագրով:

«Այսօր կարող ենք վստահությամբ նշել, որ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում հստակ դինամիկա է նկատվում ինստիտուցիոնալացման, համակարգման և կազմակերպությունում ՄՌ դերի արժևորման առումով, և ժամանակն է, որ լինեն հստակ չափորոշիչներ ՝ «միևնույն ալիքի վրա լինելու» և համաշխարհային միտումներին համընթաց քայլելու համար»,-ասել է Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ, «Կասկադ Քնսալթընթս» ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը:

Համաժողովի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, իսկ բրոնզե հովանավորը՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը:

«Հաճելի է արձանագրել, որ տարեցտարի ավելանում է նույն նպատակի շուրջը համախմբվելու ցանկություն ունեցող ընկերությունների թիվը:  Աշխատավայրում մարդկային ռեսուրսների վարչության կարևոր դերակատարումը լուրջ հիմք է առողջ միջավայր ձևավորելու հարցում: Այս համաժողովը մասնագետների համար կարևոր հարթակ է` աշխատակիցների դերը գնահատելու, նրանց հուզող հարցերի լուծման  ուղիները գտնելու և աշխատանքային հաճելի միջավայր ձևավորելու համար: Բոլորին մաղթում եմ արդյունավետ  աշխատանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համաժողովի ձեռքբերումներից մեկն էլ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Եվրոպական ՄՌ ասոցիացիային (EAPM) անդամակցելու հնարավորությունն է, որը հայաստանցի ՄՌ մասնագետների համար դուռ կբացի դեպի մասնագիտական աղբյուրները` դառնալով փորձի փոխանակման նոր հարթակ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2