Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎիվաՍել-ՄՏՍ. Նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում
24/10/2014 18:04
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում`Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են մշտադիտարկման նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ: 

IP տեսախցիկները շարունակական ուղիղ տեսահոսք են ապահովում դեպի իրենց միացրած համակարգիչներ (անտառապահների կայանում, հիմնադրամի գրասենյակում գտնվող), իսկ GPS տեսախցիկները գործարկվում են շարժում արձանագրելուն պես՝ տեղեկատվությունն ու նկարներն անմիջապես փոխանցելով SMS-հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստի հասցեին: Սա հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղեկություններ ստանալ կենդանիների մասին, այլև բացահայտել ապօրինաբար տարածք մուտք գործած անձանց, օրինակ՝ որսագողերի:

Տեսախցիկների գործարկումը հնարավոր է դարձել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում հասանելի գերարագ ինտերնետի շնորհիվ, որն ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից բարձրադիր վայրում (ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա) ընկերությունը շարժական կապի հիմնական կայան է տեղադրել: Այն ծառայում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի» աշխատակիցներին անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաև կնպաստի անձնակազմի և այցելու-գիտնականների կողմից արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը: Ձայնային և տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաև կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Արարատի մարզում:

Կայանի էլեկտրասնուցման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տեղադրվել է հոսանքափոխարկիչ ենթակայան և փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը միանում է լեռան գագաթին գտնվող հոսանքի հիմնական աղբյուրին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ՝ հոսանքափոխարկիչ ենթակայանից առանձին հոսանքագիծ է անցկավել կենտրոն՝ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու և հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար:

Շրջայցի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացել են նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան ծրագրի շրջանակում ձեռք բերված անօդաչու տեսահսկման համակարգին: Թե՛ տեսախցիկները, թե՛ տեսահսկման համակարգը հնարավորություն են ընձեռում մշտադիտարկումն իրականացնել հեռավոր և դժվարհասանելի վայրերում` կենդանական աշխարհի վերաբերյալ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն: Ստեղծված համակարգը պահպանվող տարածքում որսագողության դեմ պայքարի արդյունավետ գործիք է նաև: Տեսահսկման գերժամանակակից համակարգերի միջոցով կենդանական աշխարհի վերաբերյալ տեղեկությունների ստացումն առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02