Սոցիալական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Beeline-ը և «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամը կհամագործակցեն երիտասարդական ծրագերի շուրջ
19/11/2014 17:45
Կիսվել

Beeline-ը և «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամը կհամագործակցեն երիտասարդական ծրագերի շուրջ

Beeline-ը և «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամը հայտարարում են համագործակցության մասին, որի շրջանակում կիրականցվեն երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր: Համագործակցությունը նաև նպատակ ունի համախմբել տարբեր մասնագիտական խմբերի տաղանդավոր և ակտիվ երիտասարդներին՝ ներգրավելով նրանց ժամանակակից հասարակության ակտուալ սոցիալական խնդիրների  լուծման գործընթացում։ 

Հայաստանի ԲՈՒՀ–երում սովորող  երիտասարդներին միավորելու նպատակով կկազմակերպվեն համաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ և հանդիպումներ փորձագետների, արվեստի ու գիտության հեղինակավոր գործիչների հետ:    

«Երիտասարդները և նրանց զարգացմանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում: Ուրախ ենք, որ այս համագործակցության  շնորհիվ կկարողանանք նոր հեռանկարներ բացել հայ տաղանդավոր երիտասարդների  համար և օգնել նրանց դարձնել կյանքն ավելի լավը: Հանդիսանալով Հայաստանում խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը` կարող եմ հավաստիացնել, որ այս երկրի  համար առանցքային նշանակություն ունի առաջնակարգ մասնագետների զարգացումը, քանի ոը ցանկացած ոլորտի հաջող գործունության հիմնական գրավականը խելացի և կայացած մասնագետն է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։        

Նշենք, որ համագործակցության շրջանակում արդեն իսկ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես կազմակերպվել են իրավագետների և ֆինանսների ոլորտի մասնագետների փոխադարձ աջակցությանն ուղղված բաց քննարկումներ,  որին մասնակցել է ավելի քան 400 երիտասարդ մասնագետ:

Մյուս միջոցառումն ուղղված էր առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը, ինչպես նաև  բժշկական և կենսաբանական մասնագիտացում ունեցող ուսանողների զարգացմանը։ Այս միջոցառման շրջանակում Հայաստան է այցելել Ինսբրուքի Բժշկական Համալսարանի պրոֆեսոր Հերման Պինգերը, ով ոչ միայն կիսեց իր փորձը Հայաստանի Պետական Բժշկական Համալսարանի և Ռուս-Հայկական Սլավոնական Համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ, այլ նաև մի շարք բժշկական հաստատություններում բարեգործական հիմունքներով անցկացրեց հիվանդների ախտորոշում և բուժում։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46