Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ամփոփեցին 2014թ–ի համագործակցության արդյունքները
25/12/2014 18:05
Կիսվել

Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ամփոփեցին 2014թ–ի համագործակցության արդյունքները

Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2014թ–ի համագործակցության արդյունքները: Համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն  ինչպես  Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող: 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն՝ եռյակի երաժիշտներն, այս տարի նույնպես մեծ հաջողություններ են ունեցել բազմաթիվ միջազգային բեմերում: 2014թ.-ին Խաչատուրյանի անվան եռյակը համերգային շրջագայություն է ունեցել Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ–ում: Երաժիշտներից յուրաքանչյուրը մեծ ավանդ ունի հիմնադրամի շնորհալի երիտասարդների կրթման գործում, օգնելով երաժշտական դպրոցների սաներին   ձեռք բերել գիտելիքներ և փորձ անմիջապես նշանավոր երաժիշտներից: 

«Բոլոր ժամանակներում արվեստը զարգանում է մեծամասամբ բարերարների աջակցության շնորհիվ: Beeline-ն իր բարեգործական ծրագրերում մշտապես մեծ ուշադրության է դարձնում արվեստին։ Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես տաղանդավոր  երիտասարդները, ովքեր արժանապատվորեն կշարունակեն հայկական դասական երաժշտության փառավոր ավանդույթները: Այսօր, ամփոփելով 2014 թվականը, մենք հպարտությամբ կիսվում ենք կատարված աշխատանքի արդյունքներով, և ուրախ ենք, որ մեր ընդհանուր գործը  նպաստում է երիտասարդ սերնդի մշակութային զարգացմանը՝  դրանով իսկ դարձնելով մեր կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշեց. «Տեսնելով մեր գործունեության արդյունքները՝ դժվար է փոխանցել այն ամենն, ինչ մենք զգում ենք: Beeline-ի և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է արդեն 4 տարի և այդ ընթացքում իրականացվել են մի քանի տասնյակ տարբեր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք բարձր ենք գնահատում Beeline–ի ուշադրությունը և ցանկությունը երիտասարդ տաղանդավոր երաժիշտների կրթման հարցում և համոզված ենք, որ սա բավական լուրջ քայլ է դասական երաժշտության զարգացման և տարածման գործում»:  

Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում,  Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Չինաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում: Տրիոն համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում։ Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 

2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ–ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52