Սոցիալական

USD BUY - 385.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 413.00+0.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 83.57-0.06 WTI - 78.71-0.08
COMEX:  GOLD - 2333.40+0.48 SILVER - 27.63+1.25
COMEX:  PLATINUM - 972.20+0.56
LME:  ALUMINIUM - 2551.50+0.93 COPPER - 9910.00+1.48
LME:  NICKEL - 19237.00+3.16 TIN - 31983.00+3.27
LME:  LEAD - 2215.00+1.61 ZINC - 2903.00+0.59
FOREX:  USD/JPY - 154.47+0.49 EUR/GBP - 1.0768+0.05
FOREX:  EUR/USD - 1.0768+0.05 GBP/USD - 1.2555-0.07
STOCKS RUS:  RTSI - 1186.20+0.13
STOCKS US: DOW JONES - 38852.27+0.46 NASDAQ - 16349.25+1.19
STOCKS US: S&P 500 - 5180.74+1.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18578.30+0.55 SSEC - 3140.72+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 8213.49+0.00 CAC40 - 7996.64+0.49
STOCKS EUR:  DAX - 18175.21+0.96
06/05/2024  CBA:  USD - 387.92+0.60 GBP - 487.81+1.41
06/05/2024  CBA:  EURO - 417.83+1.73
06/05/2024  CBA:  GOLD - 28616.19+114.00 SILVER - 330.51+3.82
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. կայացել է Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման արարողությունը
23/01/2015 17:26
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. կայացել է Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման արարողությունը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի (Բայրոնի 1) մոտ տեղի ունեցավ Եվրոպայի մեծագույն գրողներից մեկի` անգլիացի բանաստեղծ, մեծ հայագետ և հայ ազգի բարեկամ Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Հիմնադրման օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ակտիվ մասնակցություն ունի մեր երկրի մշակութային կյանքում և մշտապես աջակցում է տարատեսակ մշակութային ծրագրերի իրականացմանը: Հավատարիմ մնալով ավանդույթներին` իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում ԲԱՆԿԸ` քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ ձեռնամուխ եղավ ևս մեկ մշակութային ծրագրի իրագործմանը: Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների սերտացումը և անգլիացի մեծ բանաստեղծի ավանդը Հայագիտության մեջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  որոշեց  լրացնել նման մեծ գործիչի հուշարձանի բացակայությունը: Թեև մեծ գրողի կիսանդրին արդեն մի քանի ամիս է ինչ պատրաստ է և տեղադրված Է Բայրոնի 1 հասցեյով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի պատին, դրա բացման հանդիսավոր արարողությունը ծրագրված էր Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի ծծնդյան տարեդարձի օրը` հունվարի 22-ին:

«Միգուցե  սա միքիչ ուշացած, բայց երկար սպասված միջոցառում էր: Ինչպես գիտեք մեր բանկը գտնվում է Բայրոնի փողոցի վրա, բայց Բայրոնի որևիցէ հուշարձան կամ հուշաքար չկար այս փողոցի վրա և մենք որոշեցինք, որ այդ բացթողումը պետք է լրացնել», – նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Բայրոնի կիսանդրու բացման կապակցությամբ իր շնորհավորական ուղերձ էր հղել նաև մեծ գրողի ծոռը` լորդ Ռոբին Բայրոնը. «Անտարակույս մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, որ Երևանում կենտրոնում` Բայրոնի փողոցում տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988 թ. Երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին Երևի իմ հաջորդ այցելության ժամանակ»:

Միջոցառման ընթացքում Ռոբին Բայրոնի ուղերձը ներկայացրել է պատվավոր հյուրերից մեկը` Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

06/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.92
+0.60
Եվրո (EUR)
417.83
+1.73
Ռուբլի (RUR)
4.26
+0.03
Լարի (GEL)
144.86
+0.22
28616.19
+114.00
Արծաթ
330.51
+3.82