Գիրք նվիրելու օրվա անակնկալը՝ քաղաքապետարանի աշխատակիցների համար
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր, կազմակերպվել են տարբեր միջոցառումներ:
Քաղաքապետարանում աշխատանքային օրն սկսվել է հաճելի անակնկալով. մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ դիմավորել են աշխատակիցներին Թումանյանի ստեղծագործությունների հերոսների կերպարներով և գիրք նվիրել: Շնորհակալություն հայտնելով դպրոցականներին՝ վերջիններս նշել են, որ մեծ սիրով կընթերցեն գրքերը: