Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր Երեւանում ներկայացրել են «100 վայրկյան» նախագիծը:
23/03/2015 18:01
Կիսվել

Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր Երեւանում ներկայացրել են «100 վայրկյան» նախագիծը:

«100 վայրկյան» նախագիծը հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա, որոնք հրապարակվել են Հայաստանի Ազգային արխիվի կողմից: Աշխարհում կամ իրենց երկրներում հայտնի մարդկանց՝ գրողներին, երաժիշտներին, դերասաններին, լրագրողներին, առաջարկվել էր կարդալ 100 վայրկյան տեւողությամբ հատվածներ այդ վկայություններից:

Նախագծի շրջանակներում պատրաստվել է 24 տեսահոլովակ, որոնք մարտի 23-ից սկսված ամեն օր տեղադրվելու են www.Mediamax.am/100 seconds կայքում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած շնորհանդեսից առաջ համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

«100 վայրկյան» նախագծի գլխավոր նպատակը մարդկության ուշադրությունը գրավելն է այն սոսկալի տառապանքների վրա, որոնք 100 տարի առաջ կրել են հայերը: Այդ վկայությունները հեշտ չէ կարդալ եւ լսել, սակայն որքան շատ մարդ ցնցվի լսածից, այդքան մեծ կլինի հավանականությունը, որ նրանք կանեն հնարավոր ամեն ինչ՝ նոր ցեղասպանություններ թույլ չտալու համար: Մեր նախագիծը կոչված է հերքելու Ադոլֆ Հիտլերի այն խոսքերը, որոնք նա ասել էր 1939 թ-ին՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ. «Եվ ո՞վ է այսօր հիշում հայերի վերացման մասին», – ասել է Արա Թադեւոսյանը:

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը, որը պարբերաբար կանգնում է նման կարևորագույն նշանակություն ունեցող սոցիալական նախաձեռնությունների կողքին: Տվյալ դեպքում ունենք արդյունք, որը նաև կարևոր է նրանով, որ նախագծի մասնակիցները առանց որևէ վճարի՝ օգտագործելով իրենց բարի համբավն ու ճանաչելիությունը, նպաստել են մեր պատմությունը ավելի լսելի դարձնելու գործին: Որպես պետական հանձնաժողովի համակարգող ողջունում եմ նախագիծն ու բոլորին խնդրում եմ աջակցել այդ նյութերի տարածմանը», – ասել է Վիգեն Սարգսյանը:

«Մեր ընկերությունը կարևորում է «100 վայրկյան» նախագծի իրականացումը: Վերջին 10 տարիների ընթացքում մենք Մեդիամաքսի հետ համատեղ շատ նշանակալի նախագծեր ենք իրականացրել, սակայն այս մեկը առանձնահատուկ է, քանի որ պետք է աշխարհին հիշեցնի հայոց պատմության սարսափելի էջի մասին: Մենք շնորհակալ ենք տարբեր ազգություններ ներկայացնող մարդկանց, ովքեր մասնակցել են այս նախագծին եւ դրանով ապացուցել, որ Ցեղասպանության խնդիրը միայն հայերին չէ վերաբերում», – ասել է Ռալֆ Յիրիկյանը:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87