Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովվի 17-ժամյա ջրամատակարարում
24/03/2015 12:30
Կիսվել

Ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովվի 17-ժամյա ջրամատակարարում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սուր շնչառական հիվանդությունների հնարավոր սրացումներից խուսափելու և կանխարգելելու նպատակով հանգստյան օրերին երեխաներին սպասարկող քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հատուկ հերթապահություն: Խնդրի հետ կապված, քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ հսկողություն է սահմանվել նաև մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ արդեն շաբաթվա վերջին երեխաների հաճախելիությունը կարգավորվել է, և մանկապարտեզների մեծ մասում բացակայություններ գրեթե չեն գրանցվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցներ: 

«Սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով դպրոցներում գարնանային արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվեցին, ինչը որոշակիորեն լուծեց հարցը: Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա գիտեք, որ այս հաստատություններն արձակուրդ չունեն: Իրավիճակը մշտական հսկողության տակ պահելու և վերահսկելու համար տեղում իրականացրեք ամենօրյա հսկողություն և եթե որևէ մանկապարտեզում նկատվի հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճ, ապա ձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, որպեսզի ժամանակավորապես դադարեցվի տվյալ մանկապարտեզի գործունեությունը: Իսկ մեկ շաբաթով մանկապարտեզները փակելու մասին հնչող կարծիքներին ի պատասխան նշեմ, որ հաճախող շուրջ 30 հազար երեխաների մեծ մասի ծնողներն աշխատող են ու նման կերպ վարվելով՝ մենք ուղղակի ավելորդ անհարմարություններ կստեղծենք այդ մարդկանց համար, ինչը, բնականաբար, ցանկալի չէ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության մեկամսյա ակցիայի շրջանակում նախորդ երկու շաբաթների ընթացքում քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել մայրաքաղաքում հաշվառված 14146 կին: Զեկուցվել է նաև, որ տեղում համապատասխան հետազոտություններ է անցել 10501 հոգի, 76 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի, իսկ ստացիոնար բուժման ուղեգրված 2085 կանանցից 182-ն արդեն վիրահատվել է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել բոլոր բուժհաստատություններում՝ բացառելու մատուցվող ծառայություններից քաղաքացիների հնարավոր դժգոհությունները:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ոլորտում իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք, իսկ 1 հասցեում կատարվել են քանդման աշխատանքներ: Շատրվանների գործարկման ընթացքի վերաբերյալ  շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ կատարվում են ջրավազանների ընթացիկ նորոգման և ներկման աշխատանքներ: 

«Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովի նվազագույնը 17-ժամյա ջրամատակարարում: Միևնույն ժամանակ նշվել է, որ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված կլինի մայրաքաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսը:

«Երևանում 17-ժամյա ջրամատակարարում ապահովելն իսկապես մեծ ձեռքբերում է մայրաքաղաքի համար, և ընկերության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները գովելի են: Եվ համոզված ենք, որ «Երևանը ջուրը», համաձայն ստանձնած պարտավորության, սահմանված ժամկետում կապահովի մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարումը: Ի դեպ, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ընկերության աշխատակազմին և տնօրինությանը՝ քաղաքային նշանակության այլ աշխատանքների իրականացման հարցում ցուցաբերվող պատրաստակամության համար ևս ու մասնավորապես Ծիծեռնակաբերդի տարածքում 20 ցայտաղբյուրների տեղադրման և սանհանգույցների կառուցման համար: Նման աշխատանքը պե՛տք է անպայման գնահատվի և պարբերաբար ներկայացվի հանրությանը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով շարունակվում է ամենօրյա հսկողությունը: Նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 71 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ավելի ակտիվացնել այս ուղղությամբ քաղաքացիների իրազեկման աշխատանքները՝ հատկանշելով, որ արդյունքները որոշ չափով արդեն նկատելի են դառնում:

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում շարունակվում են համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ ամենօրյա սանմաքրման աշխատանքները: Նշվել է նաև, որ նախորդ շաբաթ մաքրման աշխատանքներ են տարվել 65 հասցեներում:

Մայրաքաղաքի կանաչապատման 2015 թվականի աշխատանքների հետ կապված բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են հողի փխրեցման, սիզամարգերի ցանքսի նախապատրաստական աշխատանքները: Ծաղկապատման նպատակով ներկրվել է ծաղիկների հերթական խմբաքանակը՝ 1 մլն 100 հազար ծաղկասածիլ: Զեկուցվել է նաև, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում է ծառերի սանիտարական էտը: Նշվել է, որ առաջիկա համաքաղաքային ծառատունկի կազմակերպման նպատակով գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն հետևել, որպեսզի ծառատունկն իրականացվի բացառապես ոռոգելի տարածքներում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69