Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցությունը նոր թափ է ստացել
17/04/2015 17:09
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցությունը նոր թափ է ստացել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցությունն այս տարի նոր թափ է առել. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը  100 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ-ին` 55մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է իրականացնել ծրագիրը: Հայաստանի 10 մարզերում 40 ընտանիքի երազանք իրականություն կդառնա. 20 ընտանիք կունենա բնակարանային բարելավված պայմաններ, ևս 20 ընտանիք ավարտին կհասցնի ունեցած կիսակառույց տան շինարարությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը ծրագիրը մեկնարկեցին Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում՝ Համոյանների տան շինարարությամբ:

«Մի ամբողջ կյանք՝ 20 տարի, իմ ընտանիքն ապրել է այս կիսակառույց տանը, բետոնապատ հատակի վրա, կաթացող տանիքով ու խոնավ պատերով: Երեխաներիցս երկուսն առողջական լուրջ խնդիրներ ունեն. աղջիկս ծնվել է սրտի արատով, տղայիս մեկ աչքը կույր է ի ծնե, վերջինս նաև հիվանդ է բռուցելոզով: Կինս ու ես, կարծես, կորցրել էինք հույսը, թե մեր կյանքում կարող է մի լավ բան լինել: Ու հիմա, երբ իրականանում է ընտանիքիս երազանքը, ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,-ասել է ընտանիքի հայրը` Մուշեղ Համոյանը: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմի համագործակցությունը սկսվել է դեռևս 2007թ.-ին: Առ այսօր այս համագործակցության շնորհիվ  53 ընտանիք ամուր տանիք ունի: Այս տարի ևս 40 ընտանիք կհամալրի այս ցանկը: 

Երկար և արգասաբեր համագործակցության շնորհիվ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայուն սոցիալական ներդրում է կատարում Հայաստանի համայնքների պահպանման և զարգացման գործում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ դրսևորմամբ` ընկերությունը ստանձնել է տնազրկությունը Հայաստանում վերացնելու առաքելության մի մասը: 

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախությամբ է աջակցում այս նախագծի իրականացմանը. բացի ռազմավարական նշանակությունից, այն իր մեջ կրում է նաև միասնականության, միմյանց օգնելու, ոգևորելու գաղափարը: Առանձնակի ուրախությամբ եմ լցվում, երբ տեսնում եմ, որ այդ գաղափարներով առաջնորդվում են մեր ընկերության աշխատակիցները և ցանկություն են հայտնում կամավորական սկզբունքով շինարարական աշխատանքներ իրականացնել այս ընտանիքների համար: Սա վկայում է այն մասին, որ մեր ընկերության որդեգրած արժեհամակարգը տարածվում է` ընդունվում և կիրառվում է աշխատակիցների շրջանում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հայաստանի ողջ տարածքում տնազրկությունը և վատ սոցիալ-տնտեսական պայմանները ստիպում են մարդկանց լքել իրենց տունը, հայրենիքը և լավ կյանքի ստվերներ փնտրել օտար ափերում: Տարիներ ի վեր մեր առջև ծառացած այս հիմնախնդրի լուծման լավագույն տարբերակներից մեկը սեփական ամուր տանիք և բավարար կենցաղային պայմաններ ունենալն է: Մարդը, որը սիրում է իր տունը, երբեք այն չի լքի»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52