Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎիվաՍել-ՄՏՍ. ծառատունկ` Կենդանաբանական այգու կանաչապատումից զուրկ հատվածում
30/04/2015 19:01
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. ծառատունկ` Կենդանաբանական այգու կանաչապատումից զուրկ հատվածում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես այգու բարեփոխման աշխատանքների մաս, ծառատունկ են իրականացրել կենդանաբանական այգու՝ կանաչապատումից զուրկ հատվածում: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում տնկվել է թխկի, շագանակենի, սոսի, արոսենի տեսակների շուրջ 60 ծառ: Ծառատունկը կատարվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի 30 աշխատակիցների ուժերով:

Տնկվող ծառերի ընտրությունն իրականացվել է՝ Կենդանաբանական այգու կենդանատեսակների և բուսատեսակների պահանջներից ելնելով: Ծառատունկի հիմնական նպատակն է նպաստել Կենդանաբանական այգու միկրոտարածքում կենսաբազմազանության պահպանմանը: Այն նաև նպատակ ունի հրավիրել հասարակության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա և ներգրավել կազմակերպություններին ու քաղաքացիներին դրանց լուծման գործում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առանձնահատուկ կարևորություն է հատկացնում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրներին և մշտապես մասնակցություն ունենում կազմակերպվող ծառատունկներին: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ՝ ընկերությունը ցանկանում է շարունակական և ընդգրկուն դարձնել ծառատունկի աշխատանքները՝ ներգրավելով երիտասարդներին:

2011 թ-ին «FPWC-ի հիմնադրամը՝ Երևանի կենդանաբանական այգու համար» ծրագրի մեկնարկից ի վեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացրել ծրագրի իրականացմանը: 2011 թ-ից սկսած ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև գերարագ Wi-Fi ինտերնետ կապ է ապահովում Երևանի կենդանաբանական այգու տարածքում: 2015 թ-ի ընթացքում Կենդանաբանական այգին կներկայանա հանրությանը նոր՝ վերափոխված և բարելավված տեսքով և հատուկ մշակված զբոսուղիներով, իսկ այգու այցելուները հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված Wi-Fi ծածկույթից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցում է Երևանի կենդանաբանական այգու բարեփոխման աշխատանքներին տարբեր մակարդակներում: Բնապահպանական կրթական և տեղեկատվական արշավներն իրականացվում են FPWC հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: Իրականացվում են «Երկրի օր», «Նկարչական տոն», «Դդմի օր»,  «Պաղպաղակի օր», «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթները, «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում» նախաձեռնությունը և այլ միջոցառումներ: Ամեն տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենդանաբանական այգուն տրամադրում է տարբեր ծառատեսակների տնկիներ, իսկ ընկերության աշխատակիցները մասնակցում են ծառատունկներին: 

2014թ-ի դեկտեմբերից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեցին Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Նախագծի նպատակն է տարբեր կարողություններ ունեցող երեխաների թույլ տալ շփվել միմյանց հետ՝ ապահովելով խաղալու հավասար իրավունք: Նախագիծն ուղղված է Հայաստանում գրանցված հատուկ կարիքներով ավելի քան 8000 երեխաների համար կրթական, թերապևտիկ, ինչպես նաև ժամանցային հարթակ ստեղծելուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցում է նախագծին՝ դրա իրականացման համար հատկացնելով 10 միլիոն դրամ: 

«Ծառերը մեր հողի ոգին են. որքան ավելի ծառ տնկենք, այնքան մաքուր կլինի օդը, որ շնչում ենք: Սա է կյանքի աղբյուրը, և մենք պետք է տարածենք այս գիտակցությունը մարդկանց մեջ: Աշխարհում ծառերի քանակը երբեք չի կարող բավարար լինել, հատկապես հաշվի առնելով համաշխարհային արդյունաբերության՝ շրջակա միջավայրին հասցրած անդառնալի վնասը: Եվ ես կոչ եմ անում բոլորին՝  հանձն առնել ծառեր տնկելու և դրանց մասին հոգ տանելու պարտականությունը՝ առավել մաքուր ու առողջ աշխարհ ունենալու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52