Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. ծառատունկ Գավառ քաղաքում
04/05/2015 18:56
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. ծառատունկ Գավառ քաղաքում

Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող հանրային այգում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աշխատակիցները, մանկատան երեխաների և աշխատակիցների հետ միասին,  իրականցրեցին ծառատունկ, որի ընթացքում տնկեցին 100 ծառ, ինչպես նաև բանկի աջակցությամբ այգում տեղադրվեց մակական խաղահրապարակ:

Ծառատունկի տեղը պատահական չէր ընտրված,  և այս միջոցառումը առաջինը չէր, որը բանկի կողմից իրականացվում է Գավառ քաղաքում: Աջակցությունը սկսվել է դեռևս 2014թ.-ին,  երբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ, Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների և համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մանկատանը ստեղծվեց կրթական կենտրոն: Միջոցները գոյացել էին Բանկի  կողմից թողարկվող §Վիզա Բարերար¦ քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում: Ծրագրի արժեքն է շուրջ 41 մլն. ՀՀ դրամ:

«Շատ ուրախ ենք այսօր տեսնել երեխաների խանդավառությունը: Մենք շատ ենք կարևորում նմանատիպ միջոցառումներին հատկապես երեխաների մասկացությունը: Եթե ցանկանում ենք հասարակական գիտակցության մեջ ինչ որ բան փոխել դեպի լավը՝ պետք է սկսենք հենց երեխաներից: Եթե նրանք  ծառ  տնկեն և խնամեն այդ ծառները՝ դժվար թե վաղը կոտրեն կամ վնասեն ինչ-որ այլ ծառ, քանի որ միշտ աչքի առաջ կունենան  իենց սեփական օրինակը: Այս միջոցառումը իր տեսակի մեջ այս տարվա ընթացքում միակը չէր, որը իրականացվեց բանկի կողմից և նմանատիպ բնապահպանական միջոցառումները, որոնք իրականացվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից կամ աջակցությամբ՝ կրելու են շարունակական բնույթ»,- շեշտեց բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52