Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline. կայացավ Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսը
23/09/2015 19:42
Կիսվել

Beeline. կայացավ Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսը

Beeline-ի աջակցությամբ կայացավ Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների և գործատուների միջև` կայուն աշխատաշուկայի ձևավորման համար:

Սոցիալական գործընկերությանը նվիրված 6-րդ ազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները և վերջինիս կարգավորիչ դերը աշխատաշուկայում, կայուն աշխատաշուկայի ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները, Երրորդ եռակողմ հանրապետական կոլեկտիվ պայմանագրի հիմնական դրույթները, սոցիալական գործընկերների դերակատարությունը կայուն աշխատաշուկայի ձևավորման գործում: 

«Երկար տարիներ հանդիսանալով սոցիալական գործընկեր ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար` Beeline-ը կարևորում է եռակողմ սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության դերը կայուն աշխատաշուկայի ձևավորման գործում: Վերջինս իր հերթին երկրի տնտեսական և սոցիալական զարգացման առանցքային գրավականներից է, որը կօգնի փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: Շնորհավորում եմ Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ և վստահություն հայտնում, որ այն կնպաստի նոր լուծումների մշակմանը սոցիալական գործընկերության ոլորտում», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։

«ՀԳՀՄ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում կոնֆերանսի հովանավորներնին՝ մեր կողքին մշտապես լինելու և նմանատիպ կարևոր միջոցառումներին աջակցելու համար: Մեր հովանավորները նաև սիրով աջակցում են  միջազգային փորձագետների մասնակցությամբ ՀԳՀՄ կոնֆերանսներին՝ կիսելու իրենց երկրների փորձը: Մասնավորապես Beeline-ը, դրսևորելով բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, աջակցում է նաև երիտասարդների կարիերայի պլանավորման և աշխատաշուկայում նրանց արագ ինտեգրման ծրագրերին: Ներկայումս Beeline-ի աջակցությամբ շուրջ 350 երիտասարդներ մասնակցում են նշված ծրագրին: Վերոնշյալ խնդիրներն անմիջականորեն բխում են այսօրվա մեր կոնֆերանսի նպատակներից, որոնք մենք կոնֆերանսի միջոցով ցանկանում ենք բարելավել Հայաստանում», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:  

Կոնֆերանսին մասնակցում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների ավելի քան 90 ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական և միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:

Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը և Beeline-ը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2