Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline. մեկնարկել է «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագիրը
08/10/2015 15:04
Կիսվել

Beeline. մեկնարկել է «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագիրը

Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացնում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։

Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։ 

Ծրագիրը բաղկացած է 3 փուլից. ծրագրի առաջին փուլում շուրջ 350 երիտասարդներ և ուսանողներ Հայաստանի ողջ տարածքից  հնարավորություն  կստանան  մասնակից  լինել  «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին։ Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է ընտրել 70 ակտիվ, նախաձեռնող և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներ,    որոնց     համար կկազմակերպվի հատուկ մասնագիտական դասընթաց «Ինչպես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով:   Ծրագրի երրորդ փուլը կլինի արդեն թվով 15-20 հաջողակների համար, ում կաջակցեն հիմնել և վարել սեփական բիզնեսը:

«Մենք կարևորում ենք Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ հաջող համագործակցությունը և հավատացած ենք, որ այս ծրագիրը նույնպես կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաև բիզնեսի վարման և զարգացման գործընթացում»,- նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ՀԳՀՄ-ն իր երախտագիտությունն է հայտնում Beeline-ին, որի շնորհիվ ՀՀ-ում էականորեն կբարելավվի երիտասարդության մրցունակության խնդիրը, կհիմնվեն նոր բիզնեսներ և կձևավորվի երիտասարդ մենեջերների նոր էշելոն: Beeline–ը մշտապես դրսևորում է կորպորատիվ պատասխանատվություն ՀՀ-ում առկա տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք իրականացվում են կոնֆերանսների կազմակերպման, հետազոտությունների իրականացման և թրեյնինգների անցկացման միջոցով», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ ծրագրի առաջին փուլի ընթացքում բոլոր մասնակիցներն լրացնում են հարցաշարեր, որոնք նպատակ ունեն բացահայտել երիտասարդների շրջանում առկա հետաքրքրություն ձեռներեցության հանդեպ: Նրանք հնարավորություն են ստանում հանդես գալ նորարարական բիզնես գաղափարներով և նախաձեռնություններով: Մասնագիտացված հանձնաժողովը կքննի հարցաշարերը և մրցակցության արդյունքում կընտրվեն լավագույն առաջարկները: «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին կարող են մասնակցել երիտասարդներ մայրաքաղաքի տարբեր բարձր ուսումնական հաստատություններից, քոլեջներից, ավագ դպրոցներից ինչպես նաև ՀՀ մարզերից: Դասընթացների ավարտին երիտասարդներին կտրամադրվի հավաստագրեր:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2