Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վիվասել-ՄՏՍ. Տավուշի մարզում կառուցվել կամ վերանորոգվել է 27 տուն
29/10/2015 14:06
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Տավուշի մարզում կառուցվել կամ վերանորոգվել է 27 տուն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Վազաշեն գյուղերում 2014 և 2015թթ. ընթացքում կառուցվել և/կամ վերանորոգվել է 27 տուն:

Գրիգորյանների ընտանիքն ապրում է սահմանամերձ Այգեպարում՝ թիկունքում յուրաքանչյուր վայրկյան զգալով թշնամու շունչը, սակայն երբեք չկասկածելով, որ պետք է ապրել ու արարել սեփական հողում: Ընտանիքը փոքր է. ամուսիններն են և իրենց դուստրը: Տուն չունենալու փաստը երիտասարդ ընտանիքին ժամանակին թույլ չի տվել անգամ մտածել ևս մեկ երեխա ունենալու մասին։

«Վեց տարի ապրել ենք ամուսնուս ծնողների հետ, ապա՝ վարձով: Ամուսինս տարբեր շինարարական աշխատանքներ է անում, իսկ ես աշխատում եմ դպրոցում: Մեր եկամուտը երբեք չի եղել այնքան, որ հույս ունենայինք, թե մի օր տուն կունենանք: Իմ ուրախությունն անչափ է, երախտիքս՝ անսահման: Եվ այն, որ այսօր և՛ բնակարան ունենք, և՛ այն նորոգելու հնարավորություն՝ անգնահատելի է»,- ասել է ընտանիքի մայրը՝ Մարինեն։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը Տավուշի մարզում շրջայցի ժամանակ եղել են Գրիգորյանների նոր տանը, որտեղ, չնայած  շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն արդեն զգացվում է օջախի ջերմությունը:

«Կարևոր գործեր անելու լավագույն ձևը դրանք կրկնելն է: Մենք սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիր ենք իրականացում այդ տրամաբանությամբ: Դա անհրաժեշտ է` ռազմավարական տեսանկյունից: Այստեղ կա ոչ միայն գյուղացու կողքին կանգնելու, նրան թև ու թիկունք լինելու, այլև հակառակորդին մեր կամքով զինաթափելու հրամայական: Մենք ամուր ենք միասին: Սահմանամերձ գյուղի բնակիչները պահպանում են մեր երկի սահմանները և մենք պարտավոր ենք մեր գործերով կանգնել նրանց կողքին: Այս ծրագիրը համարում ենք հաջողվածներից մեկը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այգեպարը բավական մոտ է սահմանին:  Այստեղ մշտապես լսվում են կրակոցներ: Բնակիչները, սակայն, հերոսաբար շարունակում են ապրել հայրենի գյուղում: Բնակարանաշինության ծրագրով ընթացիկ տարում  գյուղում ընտանիքներից մեկի համար տուն է գնվել, որը ևս կվերանորոգվի, իսկ երկրորդը կունենա կոմունալ բարվոք հարմարություններ: Մինչև տարեվերջ, անկախ կրակոցներից, երկու բնակարաններում էլ շինարարությունը կավարտվի: Այգեպարցի երկու ընտանիք Ամանորը կդիմավորի իր բարեկարգ բնակարանում»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ը իրականացնում է ծրագիրը: Համագործակցության արդյունքում՝ 2007թ.-ից  մինչև տարեվերջ բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45