Սոցիալական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Beeline-ը շարունակում է աջակցել ներառական կրթության զարգացմանը
30/10/2015 16:48
Կիսվել

Beeline-ը շարունակում է աջակցել ներառական կրթության զարգացմանը

Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ անցկացրեց վերապատրաստման դասընթաց «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում:

Վերապատրաստման դասընթացին մասնակցեցին մասնագետներ Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերի այն ուսումնական հաստատություններից, որտեղ գործում են ներառական կրթության զարգացումը խթանող «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։ Դասընթացի շրջանակում մասնագետներին ներկայացվեցին ներառական կրթության էությունը, այն զարգացնող խաղերն ու նյութերը, ինչպես նաև վերջիններիս կիրառման տեխնիկաները զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում։

«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում մենք Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ բացեցինք «Beeline երեխաների զարգացման անկյուններ» Երևանի և մարզերի մի շարք կրթական հասատություններում: Այդ հաստատություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը ծրագրի հաջող իրականացման և ներառական կրթության զարգացման առանցքային նախապայմաններից է: Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք մասնագետների վերապատրաստումը ծրագրի այս փուլում, որը հերթական քայլն է ներառական կրթության կարիք ունեցող մանուկների և երիտասարդների կյանքն ավելի լավը դարձնելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մանկական զարգացման հիմնադրամի և Beeline-ի համագործակցության շնորհիվ շարունակվում է մարզերում մասնագետների կարողությունների զարգացման գործընթացը՝ նորանոր փոփոխություններ բերելով երեխաների և  նրանց ընտանիքների  կյանք: Այս ծրագիրը ևս մեկ հնարավորություն է տալիս մարզերում աջակցել երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող մասնագետներին և համատեղ իրականացնել պետության կողմից որդեգրած «Կրթություն բոլորի համար մոտեցումը»,- ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ  2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ-թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։ Հիմնադրամին տրամադրվել «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29