Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է «Փողկապ և քամի» հեծանվաերթի անցկացմանը
17/11/2015 19:33
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է «Փողկապ և քամի» հեծանվաերթի անցկացմանը

Նոյեմբերի 15-ին «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում անցկացվել է «Փողկապ և քամի» հեծանվաերթը: Միջոցառումը կազմակերպվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ինչպես փառատոնի ծրագրում ներառված մյուս միջոցառումները, «Փողկապ և քամին» նույնպես իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։

Ազատության հրապարակից պաշտոնական հագուստով ավելի քան 60 հեծանվորդներ հեծանվաերթով անցել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով։ Արշավը նպատակ է ունեցել հանրային ուշադրությունը հրավիրել օդի աղտոտվածության, խոշոր համայնքները մեքենաներով ծանրաբեռնելու աճող միտման խնդրին, և այդ համատեքստում ընդգծել քաղաքներում հեծանվային մշակույթի ներդման կարևորությունը:

Հեծանվարշավին մասնակցել են պետական, հասարակական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և պարզապես գաղափարը սատարող քաղաքացիներ:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, «Արևորդի» բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը երթին մասնակցել է էլեկտրական շարժիչ ունեցող հեծանվով, որը փորձարկում է արդեն մեկ տարի: «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն իսկ ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում սկսել է քաղաքային երթևեկությունում էլեկտրական հեծանիվների ներդրմանն ուղղված «Կանաչ շարժունակություն» նախագծի իրականացումը», ասել է Ռուբեն Խաչատրյանը։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28