Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Վիվասել-ՄՏՍ․ Վայոց Ձորի մարզի Խնձորուտ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ
21/11/2015 14:06
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ Վայոց Ձորի մարզի Խնձորուտ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում  շարունակում են ամփոփել 2015 թ.-ին իրականացրած ծրագրերը: Հերթական նախագիծը Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ գյուղում էր: Համայնքում ստեղծվել է լուսավորության 60 կետից բաղկացած արտաքին լուսավորության լուսադիոդային  (LED) համակարգ: Համակարգը կլուսավորի 1800 մ երկարությամբ տարածություն՝ գյուղի կենտրոնական փողոցի մեծ մասն ու կարևոր նշանակություն ունեցող ևս երկու փողոց:

Համակարգի գործարկումը տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի, Խնձորուտ համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանի և համայնքի բնակիչների մասնակցությամբ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը, քանի որ այն լուծում է առաջարկում մի քանի կարևոր խնդիրների. փողոցային լուսավորություն սահմանամերձ գյուղերին, էլեկտրականության հետ կապված ծախսերի խնայողություն, էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալի կրճատում` այսինքն ներդրում շրջակա միջավայրի պահպանության գործում: Բացի այդ, ուրախալի է տեսնել լավատեսություն գյուղացիների աչքերում. լույսն իր հետ բերում է նոր հույսեր, ապահովության զգացողություն և ջերմ մթնոլորտ: Սրանք այն բաներն են, որ հիմա շատ անհրաժեշտ են սահմանի մոտ ապրող մեր հայրենակիցներին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախիջևանին սահմանակից Խնձորուտում բնակչության թիվը մոտ 550 է: Արտաքին լուսավորության համակարգն այստեղ չի գործել ԽՍՀՄ փլուզումից ի վեր: «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում գյուղի 70 %-ն արդեն լուսավորված է:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Համայնքի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին՝ լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41