Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Beeline. երեխաների զարգացման անկյուններ՝ Արագածոտնի մարզում
25/11/2015 14:31
Կիսվել

Beeline. երեխաների զարգացման անկյուններ՝ Արագածոտնի մարզում

Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հայտարարում են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 1 մանկապարտեզում և Շենավան համայնքի միջնակարգ դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին:

Երեխաների զարգացման անկյունները բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում: Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն: Բացված  կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։

«Կրթվելու և զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, սակայն մենք պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք հատուկ կարիքներով երեխաների հանդեպ։ Համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը և ներառական կրթության որակի բարձրացումն առանցքային նշանակություն ունեն նրանց մտավոր ներուժի զարգացման գործընթացում։ Համոզված եմ, որ Beeline կենտրոնների միջոցով մենք կկարողանաք օգնել երեխաներին դարձնել իրենց կյանքն ավելի լավը», – նշեց  Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ներառական կրթության ներդրման այս փուլում անելիքները բազմազան են և դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Հատկանշական է, որ մեր գործընկեր Beeline–ը կարևորում է նման ծրագրերի նախաձեռնումը և խթանում  մարզերում  հատուկ կարիք ուենցող երեխաների ներառման գործընթացին: Մինչ պետական ռազմավարական ուղղությունները, համակարգերը հստակեցվեն և առաջընթաց ունենան, կարիքներ ունեցող բազմաթիվ երեխաներ  չեն կարող սպասել,  հատկապես մարզերում, որտեղ ռեսուրսները և ծրագրերը բացակայում են կամ շատ քիչ են: Նման ծրագրերը մասնավորապես մարզերում աջակցում են հատուկ կարիք ունեցող երեխային, նրանց ընտանիքներին, դպրոցին ու համայնքին»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ  2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են թվով 10 «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6