Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Վիվասել-ՄՏՍ․ եվս մեկ ընտանիքի երջանիկ բնակարանամուտը
22/12/2015 11:38
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ եվս մեկ ընտանիքի երջանիկ բնակարանամուտը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Արագածոտնի մարզի Ուջան գյուղ, ուր այս տարվա բնակարանաշինության ծրագրով Ավետիսյանների ընտանիքը ավարտել էր կիսակառույց տան շինարարությունը և բնակարանամուտ էր տոնում:

Ավետիսյանների երեք զավակները մեծացել են ընտանիքի հոր՝ Սերոբի հայրական տան կիսանկուղային  երկու փոքրիկ սենյակներում, առանց խոհանոցի ու սանհանգույցի: Չնայած Արցախյան պատերազմի տարիներին ստացած վերքերի, որոնք մինչ օրս իրենց զգացնել են տալիս, Սերոբը քարը քարին է դրել՝ փորձելով կառուցել իր տունը, իր երեխաների ապագան, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն:

«Ձմռան գալուստն այնքան մեծ բեռ էր ընտանիքիս ուսերին: Ցուրտ ու խոնավ  պատերը կարծես պատիժ լինեին: Ամեն օր տեսնելով, որ իմ հասուն երեխաները չունեն տարրական կենցաղային պայմաններ, որ յուրաքանչյուրը պետք է ունենա, սիրտս ցավում էր: Հիմա անսահման  երջանիկ եմ ու շնորհակալ այս օգնության համար, որի շնորհիվ ոչ մի ձմեռ այլևս սարսափելի չէ»,-ասել է Սերոբը:

Բնակարանաշինության ծրագրով այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» իրականացմամբ, հանրապետության տասը մարզերի 18 համայնքներից 40 ընտանիք ձմեռը կդիմավորի ապահով տանիքի տակ, առանց քամուց սուլող պատուհանների ու  խարխլված տանիքի քանդվելու սպառնալիքի:

«Տուն կառուցելը գործի միայն մի մասն է, և այդ բեռը ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամորեն վերցնում է իր վրա: Տան տերերին մնում է միայն այդ տունն իրենց ընտանիքի համար ամրոց դարձնել, պահպանել ընտանիքի ամրությունը, ջերմ մթնոլորտում մեծացնել երեխաներին: Չէ՞ որ տունը միայն ապրելու վայրը չէ. այն մարդու հոգեկան հանգստության, ապահովության և լիարժեքության զգացողության գրավականն է: Եթե մարդն իր տանն իրեն լավ զգա, նա երբեք չի մտածի երկիրը լքելու և օտարության մեջ բախտ որոնելու մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքի հայրը ժամանակին կռվել ու պայքարել է հանուն մեր հայրենիքի սահմանների անսասանության, հանուն մեր երեխաների անվտանգության: Այսօր յուրաքնչյուրիս պարտքն է օգնել իրար: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել ամուր տուն, միասնական համայնք ու ապահով հայրենիք»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2015թ-ի բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: Ծրագրի շնորհիվ 2007թ.-ից մինչև 2015թ.-ի ավարտը բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84