Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎիվաՍել-ՄՏՍ․ Երվանդաշատում բնակարանամուտ է տոնել երկու ընտանիք
14/01/2016 17:04
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ Երվանդաշատում բնակարանամուտ է տոնել երկու ընտանիք

2016 թվականն ուրախությամբ, նոր հույսերով, նոր կամ նորոգված պատերի ներսում է սկսվել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 40 ընտանիքի համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ` Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում 2015թ.-ի տարեվերջին ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն և վերանորոգվել մեկ տանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են երջանիկ ընտանիքիների բնակարանամուտի արարողությանը:

2014թ.-ին Արմավիրի մարզի ևս 9 ընտանիք աջակցություն են ստացել բնակարանաշինության ծրագրի շնորհիվ: 2014-2015թթ.-ին Արմավիրի մարզում աջակցություն ստացած ընտանիքների ընդհանուր թիվը 11 է:

Կարապետյանների ընտանիքը տան շինարարությունը սկսել էր 25 տարի առաջ, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն: Ամբողջ այդ ժամանակահատվածում նրանք ապրել են վագոն-տնակում, որտեղ ծնվել ու մեծացել են ընտանիքի երկու որդիները:

«Ամանորի տոներն ավարտվել են, սակայն տոնական տրամադրությունը դեռ շարունակվում է: Իմ ընտանիքի համար սա, թերևս, ամենանշանակալի և ուրախալի Ամանորն էր: Տարիների սպասումից հետո նոր ու լուսավոր տանը դիմավորեցինք Նոր տարին: Անչափ շնորհակալ եմ մեր կյանքում այս բեկումնային փոփոխության համար»,-ասել է Կարապետյանների  ընտանիքի մայրը՝ Անուշը:

«Հաճելի է 2016թ.-ի միջոցառումների մեկնարկն սկսել բնակարանամուտով: Մենք այսօր տեսնում ենք նախորդ տարի սկսած ծրագրի արդյունքը: Շինարարության ամբողջ ընթացքը պատասխանատու և տևական ժամանակ էր համագործակցող կողմերի համար: Իսկ տանիք ձեռք բերած ընտանիքների համար, թերևս, ամենաարագ անցնող տարին` երկարամյա սպասումներից հետո: Ծրագրի հաջողության ամենաբարձր գնահատականը մեծ հոգսից ազատված մարդկանց  ժպիտն է: Իրականացվող աշխատանքները կարևոր են ոչ միայն բարեկեցություն ձեռք բերելու իմաստով: Դրանք բարոյական աջակցության դրսևորում են` խնդրի առջև կանգնած ընտանիքին միայնակ չթողնելու հրաշալի օրինակ: Նկատի ունենալով ծրագրի կարևորությունը՝ ազդարարում ենք, որ այն շարունակվելու է նաև այս տարի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքի ուրախությունը նաև մեր ուրախությունն է, մեր հաջողության գրավականը: Հուսով եմ՝ այս տարին ևս արգասաբեր կլինի: Միացյալ ուժերով շատ բան կարելի է փոխել: Համոզված եմ, որ կգա մի օր, երբ յուրաքանչյուր հայ ընտանիք ապահով կացարան  կունենա»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2015թ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության  ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչև օրս ծրագրի շահառու է դարձել 93 ընտանիք:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02