Սոցիալական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 377.00+0.25
EUR BUY - 436.00+0.00 EUR SELL - 441.50-0.50
OIL:  BRENT - 96.71+2.25 WTI - 97.26+0.95
COMEX:  GOLD - 4711.00-1.90 SILVER - 75.22-1.25
COMEX:  PLATINUM - 2027.00-0.17
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.69+0.18 EUR/GBP - 1.1666-0.01
FOREX:  EUR/USD - 1.1666-0.01 GBP/USD - 1.3395+0.02
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 55895.32-0.73 TOPIX - 3741.47-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 25752.40-0.54 SSEC - 3966.17-0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
09/04/2026  CBA:  USD - 376.06-0.26 GBP - 503.77-1.97
09/04/2026  CBA:  EURO - 438.86-0.98
09/04/2026  CBA:  GOLD - 57945+2148 SILVER - 928.62+56.22
ՎիվաՍել-ՄՏՍ. բնակարանամուտ՝ սահմանամերձ Այգեպարում
27/02/2016 17:30
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. բնակարանամուտ՝ սահմանամերձ Այգեպարում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրով, Տավուշի մարզի սահմանամերձ երեք գյուղում 11 ընտանիքի խնդիր է լուծվել. ավարտին է հասցվել կիասկառույցների շինարարություն, իրականացվել է վերանորոգում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը հերթական այցով եղել են Այգեպար գյուղում:

Բնակարանաշինության ծրագրով համագործակցող կողմերի ղեկավարները Գրիգորյաններին այցելել էին  ամիսներ առաջ՝  այցի նախoրեին գնված և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող բնակարանը տեսնելու համար: Երիտասարդ ընտանիքը վեց տարի ապրել է ամուսնու՝ Հայրապետի ծնողների հետ, ապա՝ վարձակալված բնակարանում: Սեփական անկյուն չունենալու պատճառով ընտանիքը նույնիսկ չի մտածել երկրորդ երեխա ունենալու մասին:

«Սահմանից հեռու բնակվող մեր հարազատների համար հաճախ զարմանալի է, թե ինչու ենք դեռ բնակվում այստեղ, ուր ամեն վայրկյան առկա է գնդակոծության վտանգը: Գիտե՞ք, սա է մեր տունը, մեր հողը: Այսօր, երբ ունենք մեր սեփական բնակարանն ու հարմարավետ բոլոր պայմանները, ավելի ամուր ենք կապված մեր գյուղին: Շնորհակալ ենք», – ասել է ընտանիքի հայրը՝ Հայրապետը:

«Երբ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում վերագնահատել իրականացվող այս ծրագիրը՝ ուրախությամբ եմ արձանագրում, որ գործընկեր կազմակերպության հետ կարևոր ու հաջողված գործ ենք անում: Բնակարանի խնդիրը լուծված է, մենք ավարտել ենք մեր գործը, սակայն, հաջողության իրական փուլը դեռ առջևում է. ընտանիքը վստահ կշարունակի ապրել այստեղ, և տան խնդիրն այլևս խոչընդոտ չի լինի ավելի մեծ թվով զավակներ ունենալու հարցում: Մեր ազգի համար երկու նպատակն էլ ռազմավարական է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բնակարանաշինության ծրագիրը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում սկսեցինք իրականացնել 2014թ-ին, որի արդյունքում կիսակառույց տան շինարարությունն ավարտեց կամ  տունը վերանորոգեց  16 ընտանիք, իսկ այսօր այդ թիվն արդեն 27-ն է:  Այս ընտանիքների համար բարելավված բնակարանային պայմանները միայն կենցաղային խնդիր չեն, այլև ռազմավարական: Ուրախ եմ, որ  կարողանում ենք լինել սահմանին բնակվող ընտանիքների կողքին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից ի վեր իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում,  ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  460-ից ավելի  ընտանիքների:

Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

09/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.06
-0.26
Եվրո (EUR)
438.86
-0.98
Ռուբլի (RUR)
4.8219
+0.0305
Լարի (GEL)
139.47
-0.3
57945
+2148
Արծաթ
928.62
+56.22