Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ամփոփիչ շրջայց և բնակարանաշինության ծրագրի նոր փուլի մեկնարկ
20/04/2016 17:47
Կիսվել

Ամփոփիչ շրջայց և բնակարանաշինության ծրագրի նոր փուլի մեկնարկ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարները բնակարանաշինության ծրագրի 2015 թ. արդյունքներն ամփոփել են Արագածոտնի մարզում: Անցած տարվա ընթացքում այս մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել և/կամ տունը վերանորոգել է 10  ընտանիք: Համագործակցող կառույցների ղեկավարներն այցելել են Մելիքգյուղ համայնք, ուր բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել երեք ընտանիք.  գնվել ու  վերանորոգվել է մեկ տուն, ավարտվել է մեկ կիսակառույցի շինարարություն,  հիմնովին փոխվել է մեկ տանիք, ամրացվել են նաև տան կրող պատերը:

Վարդանյանների բազմանդամ ընտանիքը 8 հոգով, 27 տարի բնակվել է վագոն-տնակում, որի մետաղյա պատերը ձմռանն աննկարագրելի սառն են եղել, ամռան տապին՝ վառարանի պես տաք:  Այդ վագոն-տնակում են ծնվել ու մեծացել վեց երեխաները: Այժմ Վարդանյաններն ապրում են նախկինի վիճակի հետ համեմատության եզրեր չունեցող պայմաններում. գնված ու վերանորոգված բնակարանում:

«Ասում են հույսը վերջինն է մեռնում, բայց հավատացեք, ընտանիքս արդեն հույս էլ չուներ, թե մի օր հրաշք կկատարվի ու տուն կունենանք: Քառորդ դարից ավելի ապրելով առանց տարրական կենցաղային պայմանների, ինքներս էլ արդեն համակերպվել էինք այդ տխուր վիճակին: Բայց լինո՛ւմ են հրաշքներ, ու մեր ընտանիքի պատմությունն էլ դա է փաստում: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր անտունին տան տեր են դարձնում»,-ասել է ընտանիքի մայրը՝ Սուսամբարը:

«Ամենաշատը, որը գնահատել եմ և շարունակում եմ հպարտանալ դրանով՝ հայի գեներում առկա մարդասիրությունն է. մեկը մյուսի կողքին կանգնելու, աջակցելու պատրաստակամությունը: Սա մի հատկանիշ է, որը պետք է ամուր փայփայել: Այս ծրագիրն ասվածի լավագույն վկայությունն է. Մեկ տարվա ընթացում 40 ընտանիք ձեռք է բերել ոչ միայն տուն, այլև՝ լավ բարեկամներ: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցելով՝ տարբեր մարզերում տանտիրոջ կողքին իրենց կամավորական աշխատանքով կանգնել են նաև մեր երկու կազմակերպության աշխատակիցները: Ծրագիրը շարունակվելու ենք նաև այս տարի: Նախատեսում ենք դարձյալ աջակցել ավելի քան 40 ընտանիքի, որի համար կհատկացվի շուրջ 105 մլն. դրամ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հատկանշական է, որ 2015թ բնակարանաշինության ծրագրի ամփոփումը հենց այս տանն է կատարվում: 40 ից՝ այս ընտանիքն ամենաանմխիթար պայմաններում էր ապրում, և այստեղ հակադրությունն առավել տեսանելի է: Ուրախալի է տեսնել  ընտանիքի կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխությունը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ–ը  228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

 

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41