Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվասել-ՄՏՍ․ ձեռներեց-աշակերտների ջանքերով վերանորոգվել է Փամբակ–Դարանակի միջնակարգ դպրոցի դահլիճը
24/05/2016 15:19
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ ձեռներեց-աշակերտների ջանքերով վերանորոգվել է Փամբակ–Դարանակի միջնակարգ դպրոցի դահլիճը

Գեղարքունիքի մարզի Փամբակ–Դարանակ գյուղի միջնակարգ դպրոցում կայացել  է աշակերտների իրականացրած համայնքային ծրագրի շրջանակներում  վերանորոգված դահլիճի բացման արարողությունը: Աշակերտական հասարակական կազմկերպությունը՝ «ԱՀԿ»-ն, ստեղծվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում՝ որպես առաջնահերթ լուծում պահանջող համայնքային հիմնախնդիր ընտրելով դպրոցի միջոցառումների դահլիճի վերանորոգումը: Հիմնախնդրի լուծման նպատակով,  «Հայաստանի պատանեկան նվաճումները» դեռևս մարտ ամսին Փամբակ–Դարանակի  պատանի հասարակական գործիչներին  տրամադրել էր  150 հազար դրամի չափով դրամաշնորհ: Դրամաշնորհային մրցանակն աշակերտներին  հանձնվել էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից:  Հենց այդ  գումարով էլ ԱՀԿ անդամաները  ձեռնարկեցին վերանորոգման աշխատանքները` ներկեցին դահլիճի պատերը, գնեցին վարագույրներ և նորոգեցին  հատակը:

Մարտի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած՝ «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի՝ ԱՀԿ-ին դրամաշնորհների տրամադրման միջոցառման ընթացքում, կազմակերպիչների հրավերով միջոցառմանը ներկա գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը  հայտարարեց, որ ծրագրի իրականացման նպատակով, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության դրամաշնորհ ստացած 12 ԱՀԿ-ից յուրաքանչյուրին կտրամադրի 100 հազարական դրամ՝ իր ընտանիքի միջոցներից:

Վերանորոգված դահլիճի բացմանը մասնակցել է նաև ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ձեռնարկատիրությունը պահանջում է գիտելիքներ և փորձ: Դրանք ձեռք են բերվում համառ աշխատանքի շնորհիվ՝ քայլ առ քայլ: Վաղ տարիքում, թեկուզև փոքր դրամագլխով, բիզնես գործունեություն ծավալելը մեծ հիմքեր է ստեղծում հետագայում, ավելի մեծ մասշտաբի գործարարությամբ զբաղվելու համար: Առավել գնահատելի է այն, որ աշակերտները՝ գումար վաստակելով, իրենց առջև դրել և իրագործել են չափազանց կարևոր նպատակ. դպրոցի դահլիճի վերանորոգումը: Ինձ համար, որպես գործարարի, հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ աշակերտներին հաջողվել է կազմել բիզնես-պլան՝ թիմային աշխատանքի միջոցով, ինչը ապագայի չափազանց կարևոր փորձառություն է՝ հաշվի առնելով հայկական միջավայրի առնձնհատկությունները», – ասել է Ռալֆ Յիրիկյանը:

«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի առաջին հատվածում  աշակերտները  հնարավորություն են ունեցել ծանոթանալու  ձեռներեցության  հիմունքներին, հիմնելու  գործարար ընկերություն և զբաղվելու ձեռներեցությամբ: Այդ ընթացքում նրանք կատարել են շուկայի հետոզոտություն և պահանջարկի ուսումնասիրման արդյունքում որոշում են կայացրել արտադրել մարզում մեծ պահանջարկ վայելող «Գավառի փախլավա» անուշեղենը: Որպես մարքեթինգային գործիք` պատանի ձեռներեցները սպառողներին անվճար տրամադրել են հայտնի փախլավայի բաղադրատոմսը, իսկ տանտիրուհիներին առաջարկել են գնել  փախլավան պատրաստելու «լրացնող արտադրանքը»` խոհանոցային սրբիչ և գոգնոց:

Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները ոչ միայն հնարավորություն են ունեցել ձեռք բերել տնտեսագիտական և ֆինանսական կայուն գիտելիքներ, այլ նաև  միաժամանակ ծանոթանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ)  հայեցակարգին և մշակել  իրենց աշակերտական գործարար ընկերության ԿՍՊ ռազմավարությունը: Այդ կապակցությամբ էլ պատանի ձեռներեցներն իրենց գործարար շահույթից 10 հազար դրամ հատկացրել են իրենց նախաձեռնած՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի իրականացման համար և այդ  գումարն ավելացրել այն միջոցներին, որոնք պետք է ուղղվեին դահլիճի վերանորոգմանը:

Ծրագրի երկրորդ հատվածում աշակերտներն իրենց գործարար ընկերությունը վերափոխել են հասարակական կազմակերպության և ձեռնամուխ եղել համայնքային վերոհիշյալ խնդրի լուծմանը: Բազմաթիվ համայնքային խնդիրներից պատանի հասարակական գործիչներն ընտրել և ցանկացել են լուծել հատկապես դահլիճի խնդիրը: Աշակերտական հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Դաշյանն այդ առնչությամբ ասել է. «Դահլիճը գտնվում էր այնպիսի անմխիթար վիճակում, որ միջոցառումներ կազմակերպելը դարձել էր գրեթե անհնար: Այդ պատճառով բավականին երկար ժամանակ դպրոցում ոչ մի միջոցառում չէր կազմակերպվում: Աշակերտներն անհամբերությամբ էին սպասում բացման արարողությանը և արդեն մշակել են միջոցառումների անցկացման խիտ ժամանակացույց: Մեր ունեցած միջոցներն ուղղել ենք կոսմետիկ նորոգման աշխատանքների իրականացմանը»:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից ներկայումս հանրապետության ավելի քան 150 դպրոցում իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի առաքելությունն է` Հայաստանի խոցելի համայնքների երիտասարդների  շրջանում հավատ սերմանել սեփական ուժերի և վաղվա օրվա հանդեպ: «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթության» նպատակը ոչ միայն այդ համայնքների երիտասարդներին տնտեսագիտական հիմնարար գիտելիքներ հաղորդելն է, այլև շուկայական տնտեսության սկզբունքներին ծանոթացնելը, անհրաժեշտ ձեռնարկատիրական և ֆինանսական հմտություններով և կարողություններով զինելը: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում նաև մասնակիցների շրջանում նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների դասավանդմանը: Ծրագրի շնորհիվ մասնակիցները լավագույնս կհասկանան, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը և ինչպես կարելի է դառնալ այդ հասարակության լիարժեք անդամ:

Հասարակական կազմակերպությունների գործունեությանը և դրանց հիմնադրման գործընթացին ծանոթանալը հավելյալ խթան է մասնակիցների համար՝ դպրոցական և համայնքային խնդիրների լուծման գործընթացում ընդգրկվելու և կամավորական աշխատանքների  հանդեպ դրական վերաբերմունք ձևավորելու հարցում:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02