Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ucom. ևս 70 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կգործի սահմանամերձ բնակավայրերում և մարզերում
16/06/2016 12:37
Կիսվել

Ucom. ևս 70 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կգործի սահմանամերձ բնակավայրերում և մարզերում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ վերջինս ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

Ucom. ևս 70 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կգործի սահմանամերձ բնակավայրերում և մարզերում

Ս.թ. հունիսի 10-14-ը «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաները բացվեցին Գեղարքունիքի մարզում Վարդենիկի կրթահամալիրի, Մարտունու Գեղհովիտի դպրոցի, Մարտունու ավագ դպրոցի, Գավառի և Կարմիր գյուղի երկու հիմնական դպրոցների, Ծովագյուղի միջնակարգ դպրոցի,  Սևանի ավագ դպրոցի, Դդմաշենի միջնակարգ դպրոցի, Տավուշի մարզում սահմանամերձ Ոսկեպարի, Սևքարի ու Այգեհովիտի դպրոցների, ինչպես նաև, Ազատամուտի, Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի ու նշված բնակավայրերին կից գյուղերում բնակվող աշակերտների համար։

Նախագիծը հնարավորություն է տալիս գործնականորեն աջակցելու Հայաստանի և համաշխարհային շուկայում որակյալ ՏՏ մասնագետների ինտեգրման, նրանց միջև փորձի փոխանակման, նաև՝ ՏՏ ոլորտում մեծ ծավալի ներդրումների ներգրավման գործընթացին։ Հատկանշական է, որ խմբակներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Համակարգչային ծրագրերն ու համակարգերը հնարավորինս հայաֆիկացվում են, իսկ նախագծի իրականացման շրջանակներում սարքավորումներ և ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Ucom. ևս 70 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կգործի սահմանամերձ բնակավայրերում և մարզերում

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով ծրագրի ռազմավարական նշանակության մասին, նշում է, – «Մեր նպատակն է վերականգնել Հայաստանի՝ որպես ինժեներական երկրի իմիջը: Բացի այդ, ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ միայն ինժեներական գիտելիքն է մեզ հնարավորություն տալու ստեղծել ժամանակակից ռազմական լուծումներ»: Կ. Վարդանյանը նաև ընդգծել է, որ այս քայլով իրենք նպաստում են մարզային զարգացմանը: Ինժեներական լաբորատորիաներում տեխնոլոգիական կրթություն ստացած աշակերտներն առաջիկայում կկարողանան ստեղծել ստարթափ ընկերություններ և հոգալ իրենց ընտանքի ու համայնքի կարիքները»:

«Որպես Հայաստանում ստեղծված և աշխատող ընկերություն մենք առանձնահատուկ կերպով կարևորում ենք սահմանամերձ բնակավայրերի աշակերտների ներգրավվածությունը նախագծում և վստահ ենք, որ Հայաստանի ցանկացած մարզում բնակվող ՏՏ մասնագետն իր գիտելիքներով և հմտություններով չի զիջելու աշխարհի առաջատար ՏՏ-ընկերություններում աշխատող օտարերկրյա մասնագետներին», – ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98