Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎիվաՍել-ՄՏՍ. 150 աշակերտ մասնակցել է «Բիզնես-առաջադրանք» մրցույթին
23/07/2016 15:34
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. 150 աշակերտ մասնակցել է «Բիզնես-առաջադրանք» մրցույթին

«Հայաստանի պատանեկան նվաճումների» ամենամյա 24-րդ ամառային ճամբարում, հանրապետության մարզերի ավելի քան 150 աշակերտ մասնակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջադրած «Բիզնես-առաջադրանք» մրցույթին: Միջոցառումը կազմակերպվել է   «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ` ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացումը խթանելն է: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, առաջարկել նորարարական բիզնես լուծումներ և մոտեցումներ:

Մինչև մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները ճամբարականներին ներկայացրել էին բիզնես-առաջադրանք: Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ և դրանք ներկայացնեին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ճամբարականներին ներկայացվել էր հետևյալ բիզնես-առաջադրանքը. հավելյալ ծառայություններ առաջարկել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի «Viva» սակագնային պլանների համար: Ուսումնասիրելով «Viva» սակագնային պլանները՝ ճամբարականները փորձել են գոյություն ունեցող ցանկը համալրել բաժանորդների համար առավել գրավիչ նոր ծառայություններով:

Առաջարկը մշակելիս ճամբարականները փորձել են հաշվի առնել հետևյալ գործոնները`

– գնային քաղաքականությունը

– բիզնես շահույթը

– կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը

– մրցակցությունը

Առաջարկը պատրաստելու ընթացքում հեռախոսի օգնությամբ ինտերնետից օգտվելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակիցներին տրամադրել էր ինտերնետ հասանելության ծառայություն:

«Բիզնես-կառավարումը մի շղթա է, որտեղ բիզնես նպատակներից բացի՝ անչափ կարևոր է սպառողին հարմարավետ, ճկուն, գրավիչ  արդյունք ներկայացնելը: Ընդ որում՝ այնպես, որ դրա հիմքում լինի և՛ կազմակերպության որդեգրած արժեհամակարգը, և՛ մրցակցային լինելու պարտադիր պայմանը, և՛ պատասխանատու մոտեցումը, և՛ երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու ռազմավարությունը: Ողջունում եմ ձեր ակտիվությունը և հաջողելու նպատակասլացությունը: Այս հարթակը տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի միջոց է: Ծրագրի շնորհիվ դուք կարող եք դառնալ առավել վստահ և հեռատես»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հայաստանի պատանեկան նվաճումների» կողմից կազմակերպվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի քան 150 խոցելի համայքնում՝ JHM բարեգործական հիմնադրամի և HSBC բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 2500 աշակերտի տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ տրամադրելն է, մասնավորապես՝ բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին ծանոթացնելը և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ընձեռելը: Ծրագիրն աշակերտներին սովորեցնում է  դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին նվիրել է Alcatel Pixi 4 սմարթֆոններ:

Մանրամասն տեղեկությունները ներկայացված են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության վեբ-կայքում`www.jaarmenia.org:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02