Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ucom. նվերներ Արցախի դպրոցներին՝ տեխնոլոգիական ճամբարի պատանիների կողմից
27/07/2016 11:17
Կիսվել

Ucom. նվերներ Արցախի դպրոցներին՝ տեխնոլոգիական ճամբարի պատանիների կողմից

Ավարտվել է Հանքավանում անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը, որին մասնակցել են 9-13 տարեկան դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից: Այն իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Ucom ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ երկու հոսքով և ընդհանուր թվով՝ 600 դպրոցականների համար:

Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները: Ամառային ճամբարի երկրորդ հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ և ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետևելու կարողությունը. Առաջադրանքն անթերի կատարել են Իջևանի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները: Երկրորդ  հորիզոնականն են զբաղեցրել Տավուշի մարզի Կոթի և Բերքաբեր գյուղերի ինժեներական խմբակ-լաբորատորիաների սաները, ովքեր որպես պարգև ստացել են ռոբոշինության հավաքածու:
Ամառային տեխնոլոգիական ճամբարի պատանիներն ստեղծել են նաև եռաչափ (3D) տպիչներ, որոնք ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների անունից  նվիրել են Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներին:

Տեխնոլոգիական ճամբարի պատանիները յուրացրել են նաև ողջ մնալու արվեստի հմտություններ (լեռնագնացություն, կրակային պատրաստություն, փակ տարածությունում կողմնորոշվելու հմտություններ և այլն), ակտիվորեն մասնակցել են հայրենաճանաչությանն ուղղված արշավների, ինտելեկտուալ բրեյն-ռինգ խաղի, լողի, ֆուտբոլի, վոլեյբոլի մրցումների:

Խոսելով մասնակիցների տեխնոլոգիական կրթության մասին, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «20 տարի անց այս երեխաներն են ղեկավարելու այս երկիրը և առաջնորդելու են մեզ, մշակելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նորագույն ուղղություններ։ Իսկ այսօր մենք հպարտորեն կանգնած ենք իրենց տեխնոլոգիական կրթության հիմքում»:

«Շատ ուրախալի է գիտակցել, որ տարիներ անց Հայաստանում կլինեն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, որոնց համար այս ճամբարը ելակետային ու որոշիչ եղավ՝ հանդիսանալով ապագա մասնագիտության ընտրության հիմք։ Այն ոգևորությունն ու հետաքրքրությունը, որ նկատվում է մասնակիցների մոտ դրա ապացույցն են։ Ուստի կարող ենք փաստել, որ տեխնոլոգիական ճամբարն իր նպատակին հասել է», – նշել է Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մարզի ծրագրերի ղեկավար՝ Թամարա Բարբակաձեն։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, դիմելով ճամբարականներին, նշել է, – «Շատ հպարտ եմ, որ կանգնած եմ Հայաստանի ապագա առաջնորդների առջև և համոզված եմ, որ տարիներ անց դուք եք կազմակերպելու հայրենաճանաչության, ռոբոտաշինության և այլ դասընթացներ ապաագա դպրոցականների համար: Հպարտ եմ նաև, որ մեր աշխատանքը շարունակական է լինելու: Դա նշանակում է, որ մեր երկիրը լինելու է հզոր, անպարտելի և օրինակելի»:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12