Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ucom. ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ստացավ
29/08/2016 13:08
Կիսվել

Ucom. ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ստացավ

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս մեկ ընտանիքի աջակցեցին կայուն եկամտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Արագածոտնի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող երեք զավակների ծնողներ՝ Հարությունի և Մարիամի ընտանիքին:

12-ամյա Գոհարը գլխի հետ կապված առողջական խնդիրներ ունի, իսկ 6-ամյա Բաբկենը՝ նյարդային խանգարում: Ծանր սոցիալական պայմանների հետևանքով երկուսն էլ գիշերօթիկ դպրոց են հաճախում: Հարությունը շաքարախտ ունի և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: Ընտանիքի երրորդ երեխան՝ Էլիզան, այժմ 4 տարեկան է: Երկու տարի առաջ Էլիզայի ծնողներն ստիպված էին վաճառել իրենց հորթը, որպեսզի թոքաբորբով հիվանդացած Էլիզային տեղափոխեն հիվանդանոց և ապահովեն բուժման համար անհրաժեշտ ծախսերը:

Վարձով բնակվող այս ընտանիքը տևական ժամանակ է, ինչ փորձում է գումար հավաքել նորից ընտանի կենդանի գնելու համար, սակայն 22000 դրամ նպաստը և 80000 դրամ կազմող հոր աշխատավարձը, որն, ի դեպ, չի լինում ձմռան ամիսներին, բավականացնում է միայն ընտանիքի խիստ անհրաժեշտ կենսական կարիքներն հոգալու համար:

Գիշերօթիկ դպրոցում գտնվող երեխաներին մայրը տուն էր բերում միայն հանգստյան օրերին ու արձակուրդի ժամանակ, խոստանալով, որ դպրոցն ավարտելուն պես նրանք մշտապես միասին կլինեն:

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով անասնապահության դերն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Հարությունին տրամադրվել է կով, հավ և անասնակեր՝ անասնապահական աշխատանքները վերսկսելու, սննդի հարցը որոշակի չափով լուծելու, նաև եկամուտ ապահովելու համար։

Ընտանիքի ծնողները վստահ են, որ այժմ արդեն կկարողանան ապահովել իրենց ընտանիքի առաջնային կարիքները։ Այս ամբողջի արդյունքում երեխաներն արդեն իսկ վերադարձել են իրենց ընտանիքի գիրկը

«Այս ծրագրի կարևորագույն բաղկացուցիչներից է այն, որ Յուքոմի յուրաքանչյուր բաժանորդ հնարավորություն ունի մասնակցելու բարեգործությանը և գործնական աջակցություն ցուցաբերելու ծայրահեղ աղքատության մեջ հայտնված այն ընտանիքներին, որոնց երեխաներն ստիպված են մեծանալ պետական հաստատություններում: Յուրաքանչյուր ամսվա հանգանակությունները թույլ են տալիս ծնողների համար կայուն եկամուտի աղբյուր ստեղծել ու երեխաների կյանքում շոշափելի փոփոխություններ արձանագրել», – ասել է Ucom Հիմնադրամի տնօրեն՝ Աշոտ Բարսեղյանը:

«Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների մեծ մասն այնտեղ է հայտնվում միայն այն պատճառով, որ ծնողը հնարավորություն չունի ապահովելու նրա առաջնային կարիքները։ Ծրագրի շրջանակներում մենք աջակցում ենք ընտանիքներին՝ ապահովելու տնտեսական կայունություն, ինչի շնորհիվ այս երեխաները կշարունակեն իրենց տանը վայելել իրենց ծնողների սերն ու հոգատարությունը», – ասել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն՝ Ժիրայր Էդիլյանը:

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58