Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Վիվասել-ՄՏՍ. ևս մեկ տուն կառուցվեց Գորիսում, 2016-ին բնակարանաշինության ծրագրի համար հատկացվել է մոտ 105 մլն դրամ
31/08/2016 10:50
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. ևս մեկ տուն կառուցվեց Գորիսում, 2016-ին բնակարանաշինության ծրագրի համար հատկացվել է մոտ 105 մլն դրամ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աշխատակիցներն ու ղեկավարները Սյունիքի մարզի Գորիս համայնքում մասնակցել են Հասրաթյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կազմակերպությունների կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, հնգամյա համագործակցության արդյունքում` Հայաստանի բոլոր մարզերում աջակցություն է ստացել 134 ընտանիք: Սյունիքի մարզում ծրագրից օգտվել է 4 ընտանիք:

Հասրաթյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է բնակարանի մասին երազանքներով: Ընտանիքի հայրը՝ Վարդանը զինծառայող է: Աշխատանքի բերումով, նաև տուն չունենալու պատճառով, Հասրաթյանները տարիներ շարունակ ապրել են վարձակալությամբ: Ընդ որում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Իջևանում, Ղափանում, Վայքում:  2002թ.-ին նրանց հաջողվում է կիսակառույց-կիսաքանդ մի տարածք գնել Գորիսի թաղամասերից մեկում, սակայն շինարարությունն ավարտին հասցնել և սեփական տանիք ունենալ՝ չեն կարողանում:

«Ճակատագրի բերումով շատ տներում ենք բնակվել: Երեխաներս հասակ են առել առանց զգալու տուն ունենալու բերկրանքը: Աղջիկս արդեն ուսանող է: Տղաս ծառայում է բանակում, փոքր որդիս դեռ աշակերտ է: Հույս ունեմ, որ այլևս ստիպված չենք լինի տնից տուն տեղափոխվել: Հիմա, երբ մեր տարիների երազանքը իրականություն է դառնում, անպատմելի է դառնում իմ ուրախությունը»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նազելին:

2016թ.-ին բնակարանի խնդիրն անցյալում կմնա ծրագրի շահառու 41 ընտանիքի համար. 21 ընտանիք կավարտի կիսակառույց տան շինարարությունը, ևս 20-ը՝ կնորոգի և հետագա քայքայումից զերծ կպահի իր տունը:

«Բոլորն էլ իրենց կյանքում ունենում են խնդիրներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում կամք և ժամանակ: Երբ մարդիկ զգում են, որ մենակ չեն՝ ավելի վստահ են հաղթահարում դժվարությունները: Այս ծրագիրն ունի երկու նպատակ: Առաջինը՝ երևացողը, մարդկանց կյանքում դրական փոփոխություն ապահովելն է: Առավել կարևոր է երկրորդը՝ անտարբերությունը մերժելու ցանկությունը: Կյանքը պահանջում է բաց աչքերով նայել իրականությանը և համարժեք արձագանքել իրավիճակին: Եթե ցանկանում ենք լուծված տեսնել խնդիրները, պիտի սովորենք սրտացավ լինել և համախմբվել»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շինարարական աշխատանքների համար ամենաեռանդուն շրջանն արդեն ավարտին է մոտենում և, ահա, գալիս է բերքահավաքի ժամանակը: Իրականում, մեր ծրագիրն էլ իր բերքահավաքն ունի, երբ արդեն վերջին աշխատանքներն են տարվում տարիներ ի վեր կիսակառույց ու ավարտուն լինելուց այնքան հեռու եղած տների վրա: Մոտենում է այն ժամանակը, երբ տունը, բառիս բուն իմաստով, գույներ է ստանում, դառնում է կենդանի և, ընտանիքն էլ, վերջապես, զգում է, որ այսքան տարիների անթեղված հույսը վերջապես իրականանում է: Մոտենում է ընտանիքների ամուր տանիք ունենալու ժամանակը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար 2016թ.-ին հատկացրել է  մոտ 105 մլն. ՀՀ դրամ /2015թ.-ին՝ 100 մլն. ՀՀ դրամ/:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  500-ից ավելի  ընտանիքների:
Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39