Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. կայացավ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը
21/10/2016 14:59
Կիսվել

Beeline. կայացավ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը

Beeline-ի աջակցությամբ կայացավ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը։ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը նվիրված է «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» թեմային և հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների և գործատուների միջև` կայուն աշխատաշուկայի ձևավորման համար:

Սոցիալական գործընկերությանը նվիրված 7-րդ ազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի վերաբերյալ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների ամփոփ վերլուծության արդյունքները, զարգացման հեռանկարները, կրթություն-աշխատաշուկա համագործակցության իրավիճակը, կրթության որակի բարելավման ճանապարով երիտասարդների ինտեգրման խթանումը աշխատաշուկա, ինչպես նաև Կրթական որակի բարձրացում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան թեմաները:

«Beeline-ն իր կորպորոտիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրեում առանցքային տեղ է հատկացնում երիտասարդներին և այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն փոխել նրանց կյանքը դեպի ավելի լավը։ Վստահ եմ, որ միջազգային փորձի փոխանակման արդյունքում, ինչպես նաև կոնֆերանսի քննարկումների շնորհիվ կձևավորվի սոցիալական գործընկերության մի հարթակ, որը հիմք կհանդիսանա երիտասարդների սահուն ինտեգրմանը դեպի աշխատաշուկա։ Թույլ տվեք, շնորհավորել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ և վստահություն հայտնել, որ այն կնպաստի նոր լուծումների մշակմանը սոցիալական գործընկերության ոլորտում», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։

«Հայաստանի գործատուների հանրապետական միությունը թվով 7-րդ ազգային կոնֆերանսն է կազմակերպում սոցիալական գործընկերության բնագավառում, որը նվիրված է «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» թեմային, որտեղ իր ուրույն դերակատարությունն ունի ՀԳՀՄ անդամ Beeline-ը։ Նախ նշեմ, որ Beeline-ը, բոլոր կոնֆերանսներում հանդես է եկել որպես աջակից և երկրորդը նրանք մշտպես ներկայացնում են կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակն իրենց սեփական փորձի հիման վրա», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Կոնֆերանսին մասնակցում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների ավելի քան 120 ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական և միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:

Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը և Beeline-ը։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98