Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. մեկնարկեց «Երեխաների խոսքի ուժը» ծրագիրը
31/10/2016 16:00
Կիսվել

Beeline. մեկնարկեց «Երեխաների խոսքի ուժը» ծրագիրը

Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի մեկնարկը տրվեց Արարատի մարզ  Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։

«Երեխաների խոսքի ուժը»  ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագիրը կիրականացվի Արարատի,  Վայոց  Ձորի և Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ,  Եղեգնաձոր, Վայք, Իջևան և Դիլիջան համայնքներում։

Ծրագրի շրջանակում հանդիսավոր արարողությամբ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որը կխթանի երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը Հայաստանում:

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ողջունելով ներկաներին նշեց. «Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կրթվելու և զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ երեխան է հանդիսանում համայնքի զարգացման երաշխիքը և պետության վաղվա քաղաքացին։ Մեզ համար, հատկապես կարևոր է  այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը»:

«Մանկական զարգացման հիմնադրամի և Beeline-ի  համագործակցությունը գնալով ընդլայնվում է՝ նորանոր փոփոխություն մտցնելով  Հայաստանի երեխաների և երիտասարդների կյանքում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս մարզերում աջակցել Տեղական ինքնակառավարման մարմիններին, նպաստել երեխաների պաշտպանության համակարգի համայնքային մակարդակում գործող  Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների արդյունավետ աշխատանքին»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Beeline. մեկնարկեց «Երեխաների խոսքի ուժը» ծրագիրը

Հավելենք նաև, որ  Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98