Սոցիալական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Ucom Հիմնադրամ. ևս երկու ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի
30/12/2016 12:17
Կիսվել

Ucom Հիմնադրամ. ևս երկու ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս աջակցեցին երկու ընտանիքի` կայուն եկամտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Սյունիքի մարզում բնակվող երկու զավակների ծնողներ՝ Զաքարյանների և հինգ զավակներ ունեցող Բալայանների՝ ոչ լրիվ ընտանիքներին:

Զաքարյանների ընտանիքը բնակվում է բարեկամներից մեկի տանը, ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Ծնողներն ունեն բարձրագույն կրթություն, սակայն ապահովված չեն աշխատանքով և հնարավորություն չունեն հոգալու իրենց երկու տղաների նվազագույն կարիքները: Զաքարյանների ավագ որդին մանկուց հաշմանդամ է, ունի մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում: Ընտանիքի եկամտի աղբյուր են հանդիսանում հոր հաշմանդամության թոշակը և ընտանեկան աղքատության նպաստը, որը բավարար չէ Զաքարյանների անգամ ամենաառաջնային կարիքները հոգալու համար։ Ու թեպետ ընտանիքում սոցիալապես ծանր պայմանների հետևանքով բարդ իրավիճակ է ստեղծվել, ծնողները մեծ սիրով և հոգատարությամբ են շրջապատել իրենց զավակներին: 

Բալայանների ընտանիքում մայրը պատրաստվում էր իր հինգերորդ զավակին ունենալ, երբ ամուսինը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից՝ թողնելով երեխաների խնամքն ու դաստիարակությունը կնոջ ուսերին: Տունը, որտեղ բնակվում է Բալայանների ընտանիքը խիստ անբարվոք վիճակում է, եկամտի աղբյուրն էլ՝ ընտանեկան աղքատության նպաստն ու երեխաների միակողմանի ծնողազրկության թոշակն են, ինչը նույնպես բավարար չէ երեխաների առաջնային կարիքները հոգալու համար:

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով Զաքարյանների ընտանիքի մոր՝ կարուձև անելու հմտություններն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Ucom Հիմնադամի կողմից նրան տրամադրվել են աշխատանքային գործիքներ և անհրաժեշտ պարագաներ՝ կարի մեքենա, մաքրակար անելու մեքենա, արդուկ, կտորեղեն և այլն: Իսկ Բալայանների ընտանիքի մորը տրամադրվել է կով, հորթ, անասնակեր, ապահովվել են տան նվազագույն սանիտարահիգիենիկ պայմանները, երեխաներին տրամադրվել է հագուստ և անկողնային պարագաներ: Այս ամենն ընտանիքներին կօգնի կայուն եկամուտ ապահովել ու բարելավել իրենց սոցիալ-տնտեսական վիճակը:

Երկու ընտանիքների մայրերն այժմ վստահ են, որ արդեն կկարողանան ապահովել իրենց զավակների առաջնային կարիքները և երեխաներին պահել տանը՝ ծնողական հոգածության ներքո:

«Այսօր եզրափակում ենք այս տարվա SMS-հանգանակությունների ընթացքը, որի միջոցով Ucom ընկերության բաժանորդներն օգնում էին կայուն եկամտի աղբյուր ստեղծել ծայրահեղ աղքատության մեջ հատնված ընտանիքների համար։ Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում 49 ընտանիք աջակցություն է ստացել SMS-ների միջոցով հավաքված ու Ucom-ի կողմից կրկնապատկված գումարի շրջանակներում», – ասել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։

«Վորդ Վիժն Հայաստանի և Ucom Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում Զաքարյանների ընտանիքին տրամադրեցինք կարի ծառայություններ մատուցելու հնարավորություն, տիկին Անահիտին ներգրավեցինք տարբեր դասընթացներում ու օգնեցինք զարգացնել իր հմտությունները: Իսկ տիկին Վերոնիկայի ընտանիքին ոչ միայն նյութական օժանդակություն է տրամադրվել, այլև աջակցություն՝ Վորլդ Վիժնի կողմից կազմված ընտանիքի անհատական զարգացման պլանի հիման վրա: Երկու պարագայում էլ կայուն եկամտի աղբյուր ստեղծելով կանխարգելեցինք երեխաների՝ գիշերօթիկ հաստատությունում հայտնվելը», – ասել է Վորլդ Վիժն Հայաստանի մարկետինգի բաժնի ղեկավար Արտակ Օրդյանը։

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6