Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
ՀԱՊՀ-ում բացվել է Ucom համակարգչային և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիան
16/02/2017 18:13
Կիսվել

ՀԱՊՀ-ում բացվել է Ucom համակարգչային և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիան

Փետրվարի 16-ին Ucom ընկերության ղեկավար Հայկ Եսայանն ու Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ազդարարեցին Ucom համակարգչային և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիայի բացումը համալսարանի ուսանողների համար:

Լաբորատորիայի բացման նպատակը ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը համալրող ապագա մասնագետների ուսուցումն ու նախապատրաստումն է:

«Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ucom ընկերության միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր, որի առաջին արդյունքներից է արդիական գործիքամիջոցներով հագեցած լսարան-լաբորատորիայի բացումը: Մեր համալսարանը կոչված է պատվով կատարելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պատրաստման համար թիվ մեկ ԲՈւՀ-ը լինելու իր առաքելությունը: Իսկ այսօրվա այս քայլը գործատու-ԲՈւՀ գործակցության լավագույն օրինակն է», – ասել է ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

«Ցանցային տեխնոլոգիաների մասնագետներն այսօր ամենապահանջվածներից են հատկապես հեռահաղորդակցության ոլորտում, ուստի այս նորաբաց համալսարանական լաբորատորիան որոշակի դարբնոց պետք է դառնա բոլոր այն ուսանողների համար, ովքեր մեր ընկերության տեխնիկական անձնակազմում են տեսնում իրենց ապագան: Կրթական այն ծրագիրը, որով ներկայումս առաջնորդվում են Պոլիտեխնիկական համալսարանում, հիմք կհանդիսանա լաբորատորիայում խորացված մասնագիտական գիտելիքներ ստանալու և գործնական հմտություններ ձեռք բերելու համար: Այս ամենը կարևոր նախադրյալ է օրեցօր զարգացող հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքի անցնելու համար», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրինությունը շուտով կմեկնարկի ծրագիր, որի նպատակն է աջակցել նորավարտ ուսանողներին առաջին աշխատանքային քայլերը սկսելուն՝ «Դարձի՛ր Ucom-ի ձայնը, դեմքը, ձեռքը» կարգախոսով:

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02