Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվասել-ՄՏՍ. ամուր տանիք՝ ևս հինգ ընտանիքի համար
15/03/2017 16:20
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. ամուր տանիք՝ ևս հինգ ընտանիքի համար

Բնակարանային խնդիրն ուղղակիորեն անդրադառնում է հասարակության կենսամակարդակի և բարեկեցության վրա: Տարիներ շարունակ, սոցիալական ներդրումներ կատարելով և կառավարման պատասխանատու մոդելի կիրառմամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փորձել է նպաստել երկրի կայուն զարգացմանը, աղքատության ցուցանիշի կրճատմանը և ընտանիքների՝ արժանապատիվ պայմաններում ապրելու ձգտմանը: Գործընկեր կառույցների հետ տարբեր ծրագրերի իրականացումն այդ ռազմավարության մի մասն է կազմում:

Հինգ տարվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հայաստանում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիր: Այդ նպատակով ներդրվել է ավելի քան 333 մլն դրամ:

Համագործակցության արդյունքում, Հայաստանի տասը մարզում, միայն  2016 թվականին բնակարանի խնդիր է հաղթահարել 42 ընտանիք:

Համագործակցող կողմերի ղեկավարները հերթական շրջայցով հանդիպել են Արագածոտնի մարզի Զարինջա, Կաքավաձոր և Ավան համայնքների շահառու ընտանիքներին: Այս մարզում ծրագրից օգտվել է հինգ ընտանիք: Կողմերի աջակցության արդյունքում՝ ավարտվել է 4 կիսակառույցի շինարարություն: Հիմնովին փոխվել են ևս մեկ տան տանիքն ու պատուհանները: Զարինջա գյուղում բնակվող Ավետիսյանների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը երկրաշարժից հետո ապրել է վագոն-տնակում. այստեղ են ծնվել ու հասակ առել Ավետիսյանների երեք որդիները:

«Վագոն-տնակը դարձել էր տան մասին մեր պատկերացումների սահմանը: Հույսը, որ երբևէ այս կիսակառույցի շինարարությունը կավարտվի, և մենք էլ քարե կացարան կունենանք, կարծես, մարում էր: Այժմ նոր ենք սովորում ապրել. նախկինում միայն գոյության կռիվ էր: Հիմա հնարավոր է թվում անգամ անհնարինը: Թող յուրաքանչյուր ընտանիք զգա տուն ունենալու բերկրանքը: Խոսքեր չեմ գտնում երախտագիտությունս արտահայտելու համար: Աստված օրհնի ձեզ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Գարեգինը:

«Ամեն ինչ ունի իր ռեզոնանսը. դրական հույզերը լավատեսություն են ծնում, բացասականները՝ հիասթափություն: Այս համատեղ ծրագրի նպատակը վաղվա օրվա նկատմամբ հավատ արթնանցելն է, միաժամանակ՝ պատասխանատու արժեհամակարգ փոխանցելը: Անչափ կարևոր է, որ մեր հայրենակիցներն զգան, որ  մենակ չեն իրենց հոգսերի մեջ: Այդ հավատն անհրաժեշտ է կայացած երկիր ունենալու համար: Հոգսերի մեջ մեկուսանալու փոխարեն, մարդը սկսում է հավատալ իր ուժերին, ձևավորում բարձր ինքնագնահատական և դառնում է առավել պատասխանատու՝ երկրին օգտակար լինելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կաքավաձոր համայնքում բնակվող Խաչատրյանները ևս տարիներ շարունակ ապրել են վագոն- տնակում: Այստեղ նույնպես պատմությունն առանձնապես չի տարբերվում: Ձմռանը՝ սաստիկ ցուրտ, ամռանը՝ շոգ վագոն-տնակը, ցավոք, երկու որդիների համար տարիներ շարունակ տան միակ նախատիպն է եղել:

«Մեծ որդիս անցած տարի վերադարձավ զինվորական ծառայությունից, մյուսը հիմա սահմանն է պաշտպանում և դեռ չի տեսել մեր նոր տունը: Տարիներ շարունակ փորձել ենք քարը քարին դնել, սակայն այդպես էլ հաջողության չենք հասել ու, հավանաբար, չէինք էլ հասնի, եթե չլիներ այս ծրագիրը: Հրաշք էր, որ կատարվեց մեզ հետ. անհնարինը դարձավ հնարավոր: Շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մելքոնը:

«Մարդկային էության ամենակարևոր առանձնահատկությունը կարեկցելու, օգնության ձեռք մեկնելու կարողությունն է: Ընդ որում՝ ոչ թե այն ժամանակ, երբ հարմար է, այլ՝ երբ անհրաժեշտ է: Հինգ տարվա  ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է 135 ընտանիքի՝ երջանկության ու ապագայի հանդեպ լավատեսության զգացում փոխանցելով 677 մարդու: Հպարտ ենք մեր գործընկերության համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Գործընկեր կառույցների ղեկավարներն այցելել են նաև Ավան համայնք, որտեղ անցած գարնանը համատեղ շինարարական աշխատանքներ էին իրականացնում: Այս համայնքում ավարտվել է երկու կիսակառույցի շինարարություն: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի‰ ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ‰-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը‰ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  560-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02