Սոցիալական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ucom. Հայկ Եսայանն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
03/05/2017 16:13
Կիսվել

Ucom. Հայկ Եսայանն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

«Ռոբոտաշինությունը և ծրագրավորումը ոչ միայն ինձ հետաքրքիր են, այլև կիրառելի են կյանքի բոլոր բնագավառներում», – պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Ադամ Ալիբեկյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին: 

Սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Երեխաներն ինքնուրույն փորձում են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլև տպել տարբեր առարկաներ, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ստեղծել:
Խմբակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տղաների, այլև աղջիկների շրջանում: «Ընդամենը մեկ տարի է, ինչ հաճախում եմ այս խմբակը, և արդեն սովորել եմ աշխատել «Աղվես» ծրագրով ու բազմաթիվ խաղեր եմ գրել», – ասում է նույն լաբորատորիայի սան Իրինա Նասիբյանը։

«Ճիշտ է, ցանկանում եմ դառնալ բժիշկ, սակայն այստեղ սերտած գիտելիքներն ինձ ապագայում շատ պետք կգան: Հիմնականում խաղեր ենք ծրագրավորում, իսկ այս պահին նույնիսկ մրցութային առաջադրանք ենք ստացել Ղազարոս Աղայանի «Երջանիկ խրճիթն» անիմացնելու համար», – պատմում է Ոսկեպարի «Արմաթ» լաբորատորիայի սան Տիգրան Աղբալյանը:

«Մեր ընկերությունը կարևորում է մարզերում և մասնավորապես սահմանամերձ գյուղերում երեխաների ներգրավվածությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի կրթական նախագծերում: Այստեղ սովորող երեխաների սակավությունը թույլ է տալիս ընտրել լավագույններից լավագույններին ու ստանալ այնպիսի արդյունք, որը կարող է կիրառելի դառնալ ռազմաարդյունաբերության մեջ», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նշենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող  «Արմաթ»  խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։ 

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08